Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին

Sputnik Armenia-ն գրում է․Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա մահացած 25–ամյա Ալբերտ Եփրեմյանը ծնունդով Էջմիածնից է, բայց վերջին տարիներին բնակվել է Իսպանիայում․․․ Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին պատմեց նրա ազգականը` Մարինան․․․ Նոյեմբերի 20–ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա գտել են 25–ամյա Ալբերտ Եփրեմյանի մարմինը․․․

Երիտասարդը հայտնվել է թափառք իրականացնող ինքնաթիռի անիվների տակ և մահացել․․․ Տեղեկություն էր տարածվել, որ երիտասարդին արտաքել էին Իսպանիայից, բայց Մոսկվայում վայրէջք կատարելու ժամանակ նա որոշել էր փախչել, և այդ փախուստը ողբերգական մահվան էր հանգեցրել․․․ Մահացածի ընտանիքը չի բնակվում Էջմիածնում։ Ալբերտի հայրն ու կրտսեր եղբայրն արդեն ավելի քան 10 տարի Մոսկվայում են, իսկ մայրը համեմատաբար վերջերս է տեղափոխվել այնտեղ․․․ Բարեկամուհին չի բացառում, որ երիտասարդը ցանկացել է գնալ ընտանիքի մոտ։

«Ալբերտը Իսպանիա էր տեղափոխվել բանակից զորացրվելուց հետո։ Նա եղբոր և մոր հետ դիմել էր դեսպանատուն` վիզա ստանալու, բայց միայն Ալբերտին էին վիզա տվել․․․ Իսպանիայում ապրում էր մորական տատի և պապի մոտ», – պատմեց բարեկամուհին․․․ Մարինայի խոսքով` Ալբերտը փոքր տարիքում շատ հանգիստ և աշխատասեր տղա է եղել։ Նույնիսկ դպրոցական տարիներին փորձել է գումար վաստակել և օգնել ծնողներին․․․ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը գտավ նաև այն տունը, որտեղ ապրել է Ալբերտը․․․

Դուռը ոչ ոք չբացեց։ Հարևանները պատմեցին, որ այդ տանն ապրել է երիտասարդի պապը, որը վերջերս տեղափոխվել է կրտսեր որդու մոտ… Հարևաններն ասացին նաև, որ հրապարկված լուսանկարում դժվարությամբ են ճանաչել Ալբերտին, ասացին` «շատ է նիհարել»… Նրանց խոսքով` Ալբերտը միշտ հանգիստ մարդ է եղել և երբեք տարօրինակ պատմությունների մեջ չի հայտնվել․․․

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ