Ինչպե՞ս զիջվեցին Օմարի բարձունքները և ո՞ւմ էր ուզում գնդահակահարել Վազգեն Սարգսյանը

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն, անդրադառնալով Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե հեղափոխության հաղթանակը ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, ասաց․

«Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց այդ ասածը: Հասարակության ինչ-որ մաս նույնպես սկսեց պաշտպանել Սասուն Միքայելյանին և նրա ասածը, այսինքն՝ հասարակության մի մասին պատրաստում է ընդունել տալ այն, ինչ ծրագրել են։ Արցախի հարցում իրենց համար խորհրդանիշը Սասուն Միքայելյանի մարմնի մեջ եղած մետաղի քաշն էր… Մի ատրիբուտ էլ ունեն խորհրդանիշ, որի մասին այսօր չեմ խոսի:

Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքները ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը և ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը ռազմական իրադրության կանոններով ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդահակահարել, և ովքեր համոզեցին, որ չանի: Թող մանրամասները պատմի: Հարցրեք, թե ինչ ստորաբաժանումներ էին, որոնք հետ վերադարձրեցին այդ դիրքերը: Դրանք զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեզ համար»։

 

Be the first to comment on "Ինչպե՞ս զիջվեցին Օմարի բարձունքները և ո՞ւմ էր ուզում գնդահակահարել Վազգեն Սարգսյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ