ԱԱԾ հրավիրված Դավիթ Շահնազարյանի ունեցվածքը

Zham.am-ը շարունակում է  իր անդրադարձը  պատգամավորության թեկնածուների ունեցվածքի հայտարարագրերին:  Այս հրապարակմամբ ներկայացնում ենք ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանի ունեցվածքի հայտարարագիրը:
Հիշեցնենք, որ ինչպես արդեն հայտնել ենք, Դավիթ Շահնազարյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրության:

ԱԱԾ հաղորդագրության մեջ ասվում է, որ Դավիթ Շահնազարյանի հնչեցված հայտարարություններում առկա են պետական դավաճանության հանցակազմի հնարավոր տարրեր:
Խոսքը հետևյալ հայտարարության մասին է՝

«…Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանն, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես, որ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը»:

Հայտարարագրի հաշվետու ժամանակահատվածը 2017 թվականի նոյեմբերի 1-ից 2018 թվականի հոկտեմբերի 31 -ն է:
Մեկ տարվա ընթացքում Շահնազարյանը ստացել է մոտ 2 մլն դրամ եկամուտ, որը գոյացել է միջազգային կազմակերպություններից ստացված հոնորարից և կենսաթոշակից: 

Դրամական միջոցները կազմել են 2800 դոլար և 1600 եվրո:

Շահնազարյանն անշարժ-շարժական գույք, արժեթղթեր և թանկարժեք գույք չի գրանցել:

Հիշեցնենք, որ Շահնազարյանն այս պահին տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է, նախկինում  աշխատել է ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար, այնուհետև եղել է ԳԽ և 1-ին գումարման ԱԺ պատգամավոր։1998 թվականին եղել է ՀՀ Նախագահի թեկնածու։ 2008-2012 թվականներին եղել է ՀԱԿ անդամ։

http://zham.am/?p=30357&l=am

Be the first to comment on "ԱԱԾ հրավիրված Դավիթ Շահնազարյանի ունեցվածքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ