Ով էր՝ բանավեճից հայտնի դարձած Գևորգը, ով օգնել է Մարուքյանին․ (Ֆոտո)

Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած բանավեճի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին հորդորեց դեմագոգիայով չզբաղվել և նշեց, որ իրենք են անցկացրել Մարուքյանին 2012 թվականի ընտրությունների ժամանակ: Ծառուկյան․ «Ո՞վ էր քեզ աջակցում»: Մարուքյան․ «Ժողովուրդը» :

Ծառուկյան․ «Դու Գևորգին ճանաչում ե՞ս , թե չէ, որ քո քարոզարշավն էր կազմակերպում»: Մարուքյան․ «Ու՞մ, ո՞վ » : Ծառուկյան․ «Պետք է գայիր Ծառուկյանի մոտ, ասեցինք թղթերդ պակաս է իմ մոտ չգաս»: Մարուքյան․ «Ինձ առաջարկել են գալ Ծառուկյանի մոտ, ես մերժել եմ »:

Ծառուկյան – «Ոչ, մենք ենք քեզ անցկացրել, մի փորձեք դեմագոգիայով զբաղվել»: Այսօր լրագրողների հետ զրույցում Մարուքյանը հայտարարեց, որ նման բան չկա իրեն ընտրել և օժանդակել է ժողովուրդը: Մարուքյանը նշեց, որ ճանաչում է Ծառուկյանի ակնարկած Գևորգին՝ նա իր ծառայակից ընկերն է, սպորտսմեն է, ազգանունն էլ Շահինյան:

ArmDaily.am-ի հետ զրույցում Գևորգ Շահինյանը նշեց, որ այն ինչ ասում է Ծառուկյանը, ճիշտ է:«Պարոն Ծառուկյանն ինչ ասում էր, ճիշտ էր ասում: Էդ ամենն իրականություն ա: Մենք Էդմոնի հետ 2000 թվականից ընկերություն ենք արել:

Էսօր էլ մեր հարաբերությունների մեջ ոչինչ ըտենց չի փոխվել՝ ընկերական առումով: Իր կողքը ընտրություններին կանգնել եմ և՛ ես, և՛ Վանաձոր քաղաքի ամբողջ մարզաշխարհը: Այդ նույն ժամանակահատվածում ես եղել եմ Վանաձոր քաղաքի ավագանու անդամ:

Մոտավորապես պատկերացնում եք, թե ինչքան ընտրազանգված կանգնած կլիներ իր կողքը».- նշեց նա: Այն հարցին, թե արդյոք Ծառուկյանի հորդորով է աջակցել Մարուքյանին, Շահինյանը պատասխանեց.

«Բնական է ՝ այո: Ինքն էլ, ամբողջ Վանաձորն էլ գիտի, որ մենք մեծ ուժով իր կողքին ենք կանգնել: Ես 2011 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ և այսօր էլ առաջադրվել եմ ռեյտինգային ընտրակարգով» ,- ավելացրեց նա: Գևորգի լուսանկարը ստորև՝

https://www.info24.am/?p=8114&l=am/menq+edmoni+het+2000+tvakanic+ynkerutyun+enq+arel+mer+haraberutyuneri+mejvochinch+ytenc+chi+poxvel+erekva+banavechic+haytni+dardzac+gevorg+

Be the first to comment on "Ով էր՝ բանավեճից հայտնի դարձած Գևորգը, ով օգնել է Մարուքյանին․ (Ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ