Դաժան մարդասպանը՝ ազատության մեջ․ Փաշինյանի հերթական «մարդասիրությունը»

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ հրատապ կարգով համաներում հայտարարելու և երկիրը հարյուրավոր ազատ արձակված հանցագործներով լցնելուց բացի, նոր իշխանությունները որոշել են շարունակել «մարդասիրության» իրենց տեսակն ու հիմա էլ ներում շնորհել դաժանությամբ աչքի ընկած մարդասպանին։

Պարզվում է` համաներմամբ ազատ արձակված և բնակարանային գողությունների լծված հանցագործների խրախճանքը մեզ բավարար չէ․ հիմա էլ պետք է մարդասպանն ազատ արձակվի։

Նոր կառավարությունը որոշել է ազատ արձակել Հայաստանի պատմության ամենաաղմկահարույց գործով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին։
Նշենք, որ Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով ընկերոջ՝ Արամ Հարությունյանի հետ, 1996թ. հուլիսի 12-ին՝ ժամը 17-ի սահմաններում, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին խաբեությամբ տարել է Արամ Հարությունյանի՝ Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի 21-րդ շենքի թիվ 18 բնակարան, վերջինիս սպանելու ու դիակը վերադարձնելու համար նրա հորից 20.000 ԱՄՆ դոլար պահանջելու և շահադիտական դրդումներով նախապես թաքցրած տեղից վերցրել է երկաթյա պտուտակող բանալին և հարվածել Իոսիֆ Աղաջանովի գլխի ու ողնաշարի հատման շրջանում և տեսնելով, որ այդ հարվածով չի սպանել նրան, դրսևորելով առանձնակի դաժանություն, նույն երկաթյա բանալիով շարունակել է հարվածել Իոսիֆ Աղաջանովի գլխի տարբեր մասերին, այնուհետև ձեռք գցելով նրա պարանոցին, փորձել է խեղդամահ անել:

Ենոքյանը բանտում հայտնվելուց հետո էլ մի քանի անգամ որոշել է փախուստի դիմել և հիմա այս մարդուն պետությունը՝ այն է՝ Նիկոլ Փաշինյանը, ներում է շնորհում, քանի որ, որպես սուպերվարչապետ՝ նրան է տրված մարդկանց ներում շնորհելու բարձրագույն առաքելությունը։

Պարզվում է, որ ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել
Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին։

Որոշվել է ներում շնորհել մի հանցագործի, որրի ձեռքով սպանված տղայի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը հայտարարել է, որ Մհեր Ենոքյանն է սպանել իր որդուն և խնդրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ չներել Ենոքյանին։

Արդյոք Կառավարության ղեկավարը կգնա՞ այս հրեշավոր քայլին, թե՞ խուսափելով հանրային քննադատության մեծ ալիքից՝ կորոշի չներել մարդասպանին՝ մոտ ապագայում հայտնի կդառնա, իսկ մինչ այդ՝ փաստենք, որ այն, որ Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ գործող հանձնաժողովը մարդասպանին ներելու առաջարկին դրական եզրակացություն է տվել, արդեն իսկ խոսուն փաստ է։

NEWSPRESS.am

Be the first to comment on "Դաժան մարդասպանը՝ ազատության մեջ․ Փաշինյանի հերթական «մարդասիրությունը»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ