Փաշինյանի «ախրանիկը»՝ պատգամավոր. մարդ, ով ծնվել է…

ՀՀ նոր Ազգային Ժողովը ձևավորված է: Նորընտիր պատգամավորները դեկտեմբերի 10-ին ստացան իրենց մանդատները:Նոր Ազգային Ժողովը իրականում տարբերվում է նախկիններից: Այս անգամ ավելի շատ են պատահական մարդիկ, որոնք հայտնվել են Ազգային Ժողովում միայն Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթ լինելու հետևանքով:

Վառ օրինակ է իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի թիկնապահի դերը ստանձնած Հայկ Սարգսյանը: Նա հայտնվել է Ազգային Ժողովում միայն նրա համար, որ պինդ է պահել Փաշինյանի թիկունքը:

Այն, որ Հայկ Սարգսյանը պատահականության արդյունքում է հայտնվել Ազգային Ժողովում, լավագույնս ապացուցում է նրա ինքնակենսագրական հոլովակը, որը հրապարակվել է ֆեյսբուքյան իր էջում նախընտրական քարոզարշավի ընթացքում: Ամբողջ հոլովակի մեխն այն է, որ Հայկ Սարգսյանը ապրիլի բողոքի ակցիաների ժամանակ ամենուր եղել է Նիկոլ Փաշինյանի կողքին:

Ի դեպ, այդպես էլ անհասկանալի մնաց, թե Հայկ Սարգսյանը ինչ կրթություն և աշխատանքային փորձ ունի, որ մե՛կ վստահում են Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը, մե՛կ դառնում է պատգամավոր:

Իմ անցած ուղին

Հայկ Սարգսյանի կենսագրությունն ու անցած ուղին։

Опубликовано Hayk Sargsyan / Հայկ Սարգսյան Воскресенье, 25 ноября 2018 г.

http://politik.am/%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%AD%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A3%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%B4%D5%A1%D6%80/

Be the first to comment on "Փաշինյանի «ախրանիկը»՝ պատգամավոր. մարդ, ով ծնվել է…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ