Որդիս հինգերորդ դասարանում էր, երբ վիրավորեց իր մայրիկին: Կինս լաց եղավ, ես չմիջամտեցի: Մեկ շաբաթ անց…

Այս պատմությունն այն մասին է, թե ինչպես է պետք որդուն պատշաճ դաստիարակել: Երբ երեխան մեղավոր է, մի դատապարտեք և մի պատժեք նրան: Դուք պետք է նրա հետ լրջորեն խոսեք ամեն ինչի մասին: Երբեմն դա ավելի քան բավարար է:

Որդիս հինգերորդ դասարանում էր, երբ իր պահվածքով ու խոսքերով վիրավորեց մայրիկին: Կինս լաց եղավ, ես չմիջամտեցի: Մեկ շաբաթ անցավ: Որդիս դաս էր սովորում, երբ մոտեցա նրան եւ ասացի. «Եկ, գնանք քայլենք:

Ես պետք է լրջորեն խոսեմ ձեզ հետ: Դա շատ կարեւոր է»: Լուռ, անխոս հասանք այգի: Բայց դա անիմաստ լռություն չէր: Երբեմն պարզապես պետք է լուռ մնալ զգացմունքների եռքն արտահայտելու համար: Դաստիարակությունը միշտ էլ տեղի է ունենում ներքին աշխարհում, եւ ոչ թե արտաքինից: Որդիս հասկացավ, որ ինչ-որ կարեւոր բան կա:

«Զավակս, ես քո օգնության կարիքն ունեմ», սկսեցի խոսակցությունը: — Մի ժամանակ կար, երբ սիրահարվեցի: Եվ ես խոստացա այն աղջկան, որ եթե ամուսնանա ինձ հետ, ապա ամեն ինչ անելու եմ, որպեսզի ոչ ոք երբեւէ չնեղացնի իրեն: Այդ կինը քո մայրն է … Եվ հիմա ես քո խորհրդի կարիքն ունեմ, ի՞նչ պետք է անեմ իմ որդու հետ, ով վիրավորեց իմ սիրելի կնոջը:
Որդիս մտածեց եւ պատասխանեց. «Ինձ պետք է պատժել»:

— Ընտանիքում ես միակ տղամարդն էի, հիմա կլինենք երկուսով: Երկու տղամարդ, ովքեր կպաշտպանեն մեր սիրելի կնոջը: Արի պայմանավորվենք, որ մեր զրույցի մասին ոչ ոք չի իմանա, դա կլինի մեր տղամարդկային միությունը քո հետ:

Մենք ամուր բռնեցինք իրար ձեռք, դրանով ամրագրելով մեր կարեւոր դաշինքը: Նման տղամարդավարի խոսակցությունները, որոնք լիարժեք վստահություն ու հարգանք են առաջացնում երեխայի մոտ, մեծ խթան են նրա զարգացման և հետագա աճի համար: Նման զրույցներն ամեն օրվա համար չեն, դրանք ամենաթանկն են, դրանց ազդեցությունն շատ ավելի ուժեղ է եւ ավելի խորը:

https://info-arm.com/%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D6%81/%D5%B8%D6%80%D5%A4%D5%AB%D5%BD-%D5%B0%D5%AB%D5%B6%D5%A3%D5%A5%D6%80%D5%B8%D6%80%D5%A4-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7%D6%80-%D5%A5%D6%80%D5%A2-%D5%BE%D5%AB%D6%80/

Be the first to comment on "Որդիս հինգերորդ դասարանում էր, երբ վիրավորեց իր մայրիկին: Կինս լաց եղավ, ես չմիջամտեցի: Մեկ շաբաթ անց…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ