Դուք պահում եք մահացած հարազատի նկարնե՞րը, կամ ձեր տանը՝ պատից կախված, հանգուցյալի նկար կա. ապա դուք անպայման պետք է իմանաք ՍԱ…

Հարազատ մարդու մահվանից հետո նրա նկարները սփոփանքի մի տեսակ կարող են լինել հարազատների համար: Այդ իսկ պատճառով գրեթե բոլորը պահպանում են մահացած հարազատի նկարները: Սակայն, իրականում մահացած մարդու նկարները հզոր էներգետիկայով են օժտված և դրանք պետք է պահել հատուկ եղանակով, որպեսզի դրանց էներգիան չազդի ողջերի վրա: Համենայն դեպս, այսպես են պնդրում էզոթերիկները:

Մահացացների նկարների պահպանման համար կան հատուկ կանոններ, իսկ հետևել դրանց, թե՝ ոչ, արդեն ամեն մարդ ինքն է որոշում:

Մեզ մոտ ընդունված բան է մահացած մարդու նկարը կախել տան պատին: Սակայն սա սխալ մոտեցում է էզոթերիկայի տեսանկյունից: Մահացածի նկարը քամում է ողջ մարդու էներգիան, եթե դրան շատ հաճախ նայել: Սա էլ հանգեցնում է հոգեկան, հուզական և ֆիզիկական առողջության վատացմանը։

Որոշ վայրերում ընդունված է նույնիսկ լուսանկարներ անել գերեզմաններում: Սա ևս վատ սովորույթ է: Ողջերը նայելով նման նկարների չեն կարողանում մոռանալ ողբերգության մասին և վերջապես հանգստանալ: Նման նկարներից ազատվել է պետք անմիջապես:

Ցանկալի է մահացածների նկարները պահել ողջերի նկարներից առանձին սև փաթեթում կամ թղթախանակում:

Այն նկարները, որոնցում և՛ ողջեր կան և՛ մահացածներ, ցանկալի է կտրել:

Սակայն, եթե այնուամենայնիվ մահացած հարազատի նկարները ալբոմում են, ժամանակ առ ժամանակ թերթել և դրանք նայելը, ապա ոչ մի վատ բան չկա, ուղղակի պետք չէ շատ տարվել:

Հոգեբաններն այս հարցի շուրջ այլ կարծիք ունեն: Նրանք պնդում են, որ մենք վախենում ենք պատին մահացածի նկար կախել կամ պահել նրանց նկարները, քանի որ դա մեզ ավելորդ անգամ հիշեցնում է կյանքի անցողիկության մասին, որ մի օր էլ մենք այլևս չենք լինելու:

Եթե հանգուցյալի հետ կապված վատ հուշեր կան, անպայման ներեք նրան և բաց թողեք այդ հուշերը: Դա ձեզ հոգեկան խաղաղություն ու ներդաշնակություն կբերի:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo

Be the first to comment on "Դուք պահում եք մահացած հարազատի նկարնե՞րը, կամ ձեր տանը՝ պատից կախված, հանգուցյալի նկար կա. ապա դուք անպայման պետք է իմանաք ՍԱ…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ