Ահազանգ.հերթը հասավ կարեւորագույն նշանակության օբյեկտների պահապաններին

Մեր տեղեկություններով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կարեւորագույն օբյեկտների պահպանության բաժինը փակվում է: Հայրենի կառավարությունում ամենայն հավանականությամբ եկել են այն եզրահանգման, որ հարկավոր չէ պետության պատշաճ պահպանության տակ առնել այնպիսի հառույցներն ու հաստատություններն, ինչպիսիք են «Մատենադարանը», Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն և ռադիոընկերությունը, ազգային գրադարանը, Հայաստանի ազգային արխիվի կենտրոնական և քաղաքային մասնաճյուղերը:

Բոլոր այս օբյեկտները գտնվում են ԱԻՆ փրկարար ծառայության կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի հսկողության տակ: Այս հաստատություններում ԱԻՆ աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, հետեւում անվտանգության հարցերին, այցելուներին զգուշացնում տարածքում չծխելու մասին եւ առհասարակ հերթապահություն իրականացնում՝ նշված կառույցներում հրդեհներից զերծ պահելու միջոցառումներ ձեռնարկում: Նշված հաստատություններին ,մեր տեղեկություններով ԱԻՆ-ից գրություն է ուղարկվել, որ ապրիլի մեկից այլեւս իրենց աշխատակիցները նման ծառայություն չեն մատուցելու:

Մենք պարզեցինք, որ դեռեւս ամիսներ առաջ են ցանկացել փակել բաժինը, այդ նպատակով արդեն փոխվել է բաժնի անվանումը, եւ որպեսզի տպավորություն չստեղծվի, որ լուծարելու են կարեւորագույն օբյեկտների պահպանությամբ զբաղվող բաժինը, այն վերափոխել են մարզման բաժին: Բաժնում աշխատւմ է 28 աշխատակից, նրանց զգուշացրել են, որ կտեղափոխվեն այլ բաժիններ, սակայն վերջիններս մտահոգություն ունեն, որ այդպիսով քայլ առ քայլ իրենց կդարձնեն գործազուրկ:

Օրինակ, ինչ -որ պահից կարող են ասել, որ չեն համապատասխանում տվյալ բաժնին ու պետք է ազատման դիմում գրել, կամ էլ ավելի քաղաքակիրթ ճանապարհով հարցը կլուծեն, կգործուղեն մարզեր, իսկ երեւանաբնակի համար այդ պարագայում գերադասելի կլինի դիմում գրել ու հեռանալ: Թե որն է բաժինը լուծարելու նպատակը, աշխատակիցներին չեն մանրամասնել, ասել են, որ նպատակահարմար չեն գտնում.<<Այսինքն նպատակահարմար չեն գտնում Մատենադարանի պահպանությունը, Աստված չանի մի հրդեհ եւ ամեն ինչ կորելու է: Կամ օրինակ ֆիլհարմոնիքում օրը 1500 մարդ է մտնում, ինչպես կարելի է առանց հսկողության թողնել նման կառույցը>> ,-ասաց ոլորտի ներկայացուցիչ մեր զրուցակիցը:

Անի Սահակյան

http://hayeli.am/article/1154163

Be the first to comment on "Ահազանգ.հերթը հասավ կարեւորագույն նշանակության օբյեկտների պահապաններին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ