«Հայերին կոտորողը հենց իմ ընտանիքն է եղել…» Նևին Թահինջիօղլու

Նևին Յըլդըզ Թահինջիօղլու

Վերջերս Թուրքիայում տեղի ունեցած կոնֆերանսներից մեկի ժամանակ երիտասարդ գիտնական Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն պատմել է 1871թ. Ուրֆայի հայկական գյուղերից մեկում ծնված Սառա անունով մի հայ աղջկա պատմությունը: Համիդյան կոտորածների ժամանակ (1894-1896թթ.) Սառան ստիպված է լինում ամուսնանալ համիդիե գնդերում ծառայող Էյուբ աղայի՝ Էյուբ Չեթին անունով մի մահմեդականի հետ: Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի ներկայացրած պատմությունը գրի է առել «Ակօսի» թղթակից Ույգար Գյուլթեքինը:

Ուրֆայի Վիրանշեհիր գավառում մեծացած Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի համար Սառայի պատմությունն սկսվում է մանկության տարիներից:

Ուրֆա մզկիթի շրջափակը, 1919-1920 (Աղբիւր՝ լուսանկար հայր Կապրիէլ Պրեթոքի, Archives départementales de l’Eure. Fonds Gabriel Bretocq)

«Այըբ աղաիսկական անունը Էյուբ էրՆրա մասին մեր ընտանիքի անդամների պատմածները երկակի տպավորություն էին թողնում մեզ վրա: Պապիկս մի քարաշեն տուն ուներ, ուր մենք խաղալու էինք գնումՏուննամենայն հավանականությամբ, հայի էր պատկանելԵրևում էրորայդպիսի գործ մենակ հայ վարպետը կարող էր անել: Քարաշեն տան վրա մեզ անծանոթ լեզվով գրություններ կային: Ում հարցնում էինք տանտիրոջ մասինպատասխանում էր՝ «Այըբ աղայինն է, բայց ի՜նչ դաժանություններ է գործել այստեղ», մեկ ուրիշն ասում էր՝ «Ափսոս, Այըբ աղայի պես մեծ մարդու տունն ինչ օրի է հասել այսօր»Այս երկու՝ միմյանցից տարբերպատումները մշտապես պտտվում էին իմ մանկական ուղեղումհերո՞ս էնաթե՞ չարագործ»:

Աստիճանաբար Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի գլխում հարցեր են կուտակվում, և նա սկսում է պատասխաններ փնտրել, տարբեր պատմություններ լսել Այըբ աղայի մասին:

Հալէպի նահանգը (վիլայէթ)՝ 20րդ դարի սկիզբ

«Հասկացաոր նա ունեցել է հոգեբանական խնդիրներոր եղել էբռնության հակված մարդ, և բոլորը նրանից վախեցել են: Ինձ վրաշատ ազդեց այնոր երեկոյան հաց ուտելիս նստում էր տան դիմացիաստիճաններինև երբ տեսնում էր հայ մարդկանցկանչում էր ու իրդաշույնով կտրում նրանց գլուխըՍպանելուց հետո սպիտակթաշկինակով սրբում էր դաշույնն ու շարունակում էր ուտել իր հացը: Հասկանալի էր: Այդ ժամանակ հայի ամեն գլխի համար մի ոսկի էինտալիսԲայց նա ընդհանրապես փողի կարիք չի ունեցելՊետականպաշտոնյաների հետ հարաբերություններն էլ լավ էինՊատմում են՝ ծեծում էր այն հայինորը նայում էր նրա աչքերի մեջՔար կտրեցիերբ իմացա՝ կինը հայ էԱպշելու էր. հայերին ատող և այդքան հայսպանած մարդն ամուսնացել է հայ կնոջ հետ»:

Ուրֆա քաղաքի մուտքը եւ կամուրջը, 1919-1920 (Աղբիւր՝ լուսանկար հայր Կապրիէլ Պրեթոքի, Archives départementales de l’Eure. Fonds Gabriel Bretocq)

Համիդիե գնդերը հավաքում են երիտասարդ հայ տղամարդկանց, այդ թվում՝ Սառայի մեծ եղբայրներին ու զարմիկներին, և փակում Ուրֆայի քարանձավերից մեկում, որն այսօր էլ կոչվում է հայերի քարանձավ: Սառան, որն այդ ժամանակ 14-15 տարեկան էր, տեսնում է մի շուն՝ բերանում մարդու ձեռք: Հետևելով շանը՝ Սառան գտնում է այդ քարանձավը և հայտնաբերում իր սպանված հարազատներին: Սառայի ընտանիքն ուզում է հեռանալ գյուղից, սակայն Այուբ աղան, որ ջարդերի կազմակերպիչներից էր, ձերբակալում է նրանց:

«Սառան չգիտեր, որ այդ մարդը դառնալու է իր ամուսինը և 15 երեխայի հայրը: Այըբ աղան տարվում է աղջկա գեղեցկությամբ: «Նախ մուսուլման կդառնասհետոկամուսնանաս ինձ հետ» հրամանին Սառան չի ենթարկվում: Սառայի նկատմամբ ատելությունը Այըբաղային նորից վերածում է հայերի դահճիՍակայն այսանգամ նրա թիրախն իր սիրած աղջկա հայրն ու մայրն էինՏեսնելով ծնողների սպանությունը՝ երիտասարդ Սառայինայլ բան չի մնումքան  վեց տարեկան եղբոր կյանքը փրկելու համար Այըբ աղայի հրամանին ենթարկվելըՍառան միպայման է դնումթեպետ մահմեդական է դառնումսակայն պահպանում է իր անունըԵվ անունը դառնում մեկն այնբազմաթիվ պատճառներիցորոնց շնորհիվ Սառային երբեք  չեն համարում իսկական մահմեդական: Թե՛ Այըբ աղայի, թե՛ Միլլի աշիրեթի մյուս անդամների աչքում Սառան կեղծ մահմեդական էրավելին՝ իսկական գյավուրԵվ հայ լինելըհիշեցնող նրա անունը դարձավ այն միջոցը, որն օրինականացրեց Սառայի նկատմամբ կիրառվող դաժան բռնությունը:

Ականատեսների վկայությամբ՝ Այըբ աղան տաքացնում էր իր դաշույնի ծայրը և Սառայի մարմին վրա խաչ անում: Եվ այդպես՝ անընդհատ:  Դաշույնի ընտրությունն էլ պատահական չէր. օգտագործում էր այն դաշույնը, որով սպանել էր Սառայի հորն ու շատ այլ հայերի: Տանջելով Սառային՝ փորձում էր նրան դարձնել իսկական մահմեդական, սակայն Սառան, ինչպես երբեք անունը չփոխեց, այնպես էլ երբեք չհանեց իր պարանոցից կախած խաչը: Այըբ աղան մահվան մահճում վերջին շունչը փչելիս ասել է. «Չորացրիր իմ ցեղը, հայի մեկը»Աղայի հետ ամուսնությունից աշխարհ եկածբոլոր երեխաներն անբացատրելի և անիմանալի ձևով մահանում են: Մահանում են ոչ միայն Այըբ աղայի՝ Սառայից ծնված երեխաները, այլև նրա երկու մյուս կանանցից ծնված տղա երեխաները:

Ուրֆա, 1919-1920 (Աղբիւր՝ լուսանկար հայր Կապրիէլ Պրեթոքի, Archives départementales de l’Eure. Fonds Gabriel Bretocq

Սառան ապրում է մինչև 1971թ.՝  ուղիղ 100 տարի: 

Դահլիճը քար է կտրել, երբ Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն ասել է, որ  Սառայի նկատմամբ բոլոր դաժանություններն իրականացրել է հենց իր ընտանիքը: Այըբ աղան եղել է նրա մոր հորեղբայրը և նա բոլոր պատմությունները լսել է հենց իր մորից և ընտանիքի մյուս անդամներից:

Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն խոստովանել է, թե ինչն է իրեն դրդել պատմել Սառայի պատմությունը«Իմ ընկերներից մեկըհետազոտություն էր իրականացնում մուսուլման հայերի մասինՄի տեղ նստած խոսում էինքԱՄՆից հայեր էին եկելՀարցազրույց էին անումՆրանցից մեկը, ներկայացնելով իրընտանիքի պատմությունը,  պատմեց, թե ինչպես է իրընտանիքը զոհ գնացել համիդեական գնդերում կռվող այսինչ-այսինչ մարդկանց: Ես, անկախ ինձանից, ասացի՝ դուքիմ ընտանիքի մասին եք խոսում: Նրանք ինձ էին նայում: Ներողություն խնդրեցիայլ բան չկարողացա ասել, և ինձանասելի վատ զգացիԴրանից հետո մտածեցիոր պետք է խոսել այս թեմայով: Եթե բոլորը կարողանան պատմելիրենց պատմությունը՝ առերեսումը հնարավոր է»:

https://www.civilnet.am/news/2015/04/14/nevin-yildiz-tahincioglu-urfa-hamidiye-kurds-armenians-agos/267263

Be the first to comment on "«Հայերին կոտորողը հենց իմ ընտանիքն է եղել…» Նևին Թահինջիօղլու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ