«Բnւմերանգի oրենքը գործnւմ ա, шպեր». Արտյnմ Հակnբյանը «Ջшզզվեի» uեփականատերերից մեկի մաuին բացnւմ է փակшգծերը

Արտյոմ Հակոբյանը իր էջում գրել է.«Hrachya Keshishyan- ի գրառումն է Ինստագրամում։ Գրառումը իր մեջ դժգոհության տարր է պարունակում, հատկապես “Ջազզվե” սրճարանի ապամոնտաժման հետ կապված։

Դեղինով ընդգծել եմ այն հատվածը, որի վերաբերյալ հարց ունեմ։ Հրաչ ջան, այդ սրճարանի սեփականատերերից մեկը, որը նաև Արմենիա Հ.Ը. սեփականատերերից է, 2018 ի ապրիլյան հեղափոխությանը իմ ակտիվ մասնակցության համար՝ այսինքն քաղաքական հայացքների անհամապատասխանության հիմքով, հրահանգ էր տվել դադարեցնել Արմենիա հեռուստաընկերության հետ իմ ունեցած պայմանագիրը “3OFF” ժամանցային հաղորդման վերաբերյալ, և իմ ծրագիրը փակվեց։

Բնականաբար ես որոշ ժամանակով անգործ մնացի։ Ինչպես դու ես արտահայտվել քո գրառման մեջ ՝ ” առանց քննարկելու, չառաջարկելով ալտերնատիվ, կամ որոշակի փոխհատուցում, հենվելով պայմանագրի դադարեցման իր միակողմանի իրավունքի վրա, ուղղակի վատություն անելով ինձ։” Հիմա հարցը՝ բա ինքը չէ՞ր մտածում, որ սխալ ա վարվում։

Հ.Գ. Բումերանգի օրենքը գործում ա ապեր»:

Աղբյուր՝ https://socialmedia.am

Be the first to comment on "«Բnւմերանգի oրենքը գործnւմ ա, шպեր». Արտյnմ Հակnբյանը «Ջшզզվեի» uեփականատերերից մեկի մաuին բացnւմ է փակшգծերը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ