Դուք այսքան ժամանակ չեք իմացել, որ բոլորիդ կողմից սիրելի դերասանուհի Թամարա Պետրոսյանը իրականում…

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն, ում շատերը ճանաչեցին ու սիրեցին «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Ընտանյոք հանդերձ», «Ֆուլ հաուս» սիթքոմներից, այս փուլում հեռուստատեսային որևէ նախագծում հանդես չի գալիս, սակայն, շարունակում է ակտիվ թատերական գործունեություն ծավալել:

Դերասանուհին կարծում է, որ այսօր մասնագիտությամբ, սիրած աշխատանքով զբաղվելն արդեն իսկ մեծ հաջողություն և ձեռքբերում է: «Մի շատ սովորական օրինակ բերեմ: Տեսեք, որքան ուսանողներ են ընդունվում Թատերական ինստիտուտ, ավարտում և քանիսն են մնում ոլորտում:

ունեն։ Եթե չաշխատես, չես կարող հաց ուտել, չէ՞: Շատ շատերն ուղղակի հրաժարվում են մասնագիտությունից աշխատանքի բացակայության պատճառով: Ես շատ եմ գնահատում, որ ինձ բախտ է վիճակվել դեռ մնալ այս ոլորտում ու աշխատել: Մեծ բավականություն եմ ստանում այն ամենից, ինչ հիմա անում եմ, իմ սիրած աշխատանքի մեջ եմ ու երջանիկ եմ դրանով»:

Բացի թատերական գործունեությունը, դերասանուհին տևական ժամանակ է` հանդես է գալիս «Արցախի ձայներ» խմբում, որը վերջերս է վերադարձել Ֆրանսիական շրջագայությունից: Առաջիկայում էլ պատրաստվում են նոր երգեր ու տեսահոլովակներ նկարահանել:

Հարցին` արդյոք նպատակներ չունի առանձնանալու և երգչուհու անհատական կարիերա սկսելու, Թամարան պատասխանեց. «Գիտեք, դա գալիս է բավարարված կամ չբավարարված լինելուց: Այսօրվա դրությամբ աշխատանքը, որը տանում եմ խմբում, ինձ իսկապես բավարարում է՝ չեմ զգում առանձնանալու կարիք:

Վստահ եմ, եթե ցանկությունս մեծ լիներ, կարող է նաև որպես երգչուհի առանձին հանդես գալու զուգահեռ աշխատանքներ տանեի, բայց հիմա ինձ դուր է գալիս այն, ինչ անում ենք խմբով»:

https://nortert.com/

Be the first to comment on "Դուք այսքան ժամանակ չեք իմացել, որ բոլորիդ կողմից սիրելի դերասանուհի Թամարա Պետրոսյանը իրականում…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ