Մի տեղ աշխատանք կճարենք,կգնանք կոկորդիլոսներին կպահենք.Ավշարի դպրոցի ուսուցիչները չեն վախենում աշխատանք կորցնելուց

Հարցազրույց Ավշար համայնքի դպրոցի ուսուցիչներ Կարինե Փամբուկյանի և Ասպրամ Հովսեփյանի հետ:/Մաս 2-րդ/

Կարինե Փամբուկյան.Երբ կրքերը այնքնա  էին թեժացել,որ ոստիկաններն էին դպրոցում,ծնողներն էին,երեխաներն էին,մեծ աղմուկ էր,բոլորը գոռում էրին հեռացիր,մենք փորձում էինք  իրավիճակը շտկել:Մեր դպոցում նման իրավիճակ չի եղել երբեք:

Ասպրամ Հովսեփյան.Մեր ուսուցիչներից մեկը խնդրում, ասում էր՝ընկեր Անդրեասյան ,խնդրում եմ դուրս եկեք,հաշտեցրեք, գուցե եզրեր կգտնեքնք,ներողություն խնդրեք,ետ կանգնեք ձեր քայլից,նա այդ օրն ասում էր՝իմ որոշումն ամփոփոխ է:

Կարինե Փամբուկյան.Լրատվամիջոցների առաջ հայտարերց,որ ես կգնամ,չեմ ցանկանում այլևս այս կոլեկտիվի հետ աշխատել,կգնամ և դիմում կգրեմ:Կես ժամ հետո մեզ հրավիրում են մարզպետարան հանդիպման ,մեզ հետ հանդիպում են, փոծմարզպետները,կրթության բաժնի պետը և դարձյալ հորդորում են   աշխատել:

Եթե փոխզիջում լինի իրենց կողմից,սա նշնակում է,որ նախադեպ կստեղծվի,մյուս դպրոցներում էլ ,եթե տնօրենը մի բան որոշի ու կոլեկտիվը համաձայն չլինի,կդիմեն նույն քայլին:

Ասպրամ Հովսեփյան.Մյուս դպրոցներում,եթե մեր դպրոցի նման անձնակազմը,ծնողները մեկ մարդու նման կանգնեն,թող լինի:

Դրա համար ասում են,այս ամեն ինչը կազմակերպված  է,քաղաքական ենթատեսքստ են տեսնում և շեշտում են Գրիգորյանների աղբյուրը,բայց քանի որ դուք իրենց այսքան ձայն եք տվել,մի քիչ անասկանալի է,այնպես չի,որ դուք հակահեղափոխական համայնք եք:

Ասպրամ Հովսեփյան.Այո, շեշտում են հենց այդ աղբյուրը, բայց այնպես չէ,որ Գրիգորյաններն իրենց հարգանքը դեռ չեն վայելում,եթե Գրգորյաններն այս ամենի ետևում կանգնած լինեին,միայն ուսուցչական կոլեկտիվը չէր այս ամենն անի, ուսուցչական կոլեկտիվը չէր կառավարության առաջ պահանջ ներկայացնի,այլ ամբողջ համայնքը կլիներ,և Ավշար  գործարանի աշխատակիցները:Համայնքի ավագանին դիմեց մեղ,որ ցանկանում է  օգնել,որ վերջապես համայնքի հարց է դարձել:

Ո՞վ է շահարկում,մարզպետարանում շահարկվե՞ց այս թեման :

Ասպրամ Հովսեփյան.Այո,բոլոր տեղերում է շահարկվում, դա բացահայտ ասվում է:

Կարինե Փամբուկյան.Այսօր նույնիսկ մեզ սպառնում են,որ բոլորիս կարող են ազատել աշխատանքից,դպրոցում աուդիտ է նստած,ստուգում են գործերը,հանրապետության կրթության վարչության պետը,եթե չեմ սխալվում Արշակյանը, եկել էին դպրոց,և ինչ են ասում,ասում են,որ ինչու բացակայությունները չենք նշանակել, մեր գործադուլը անօրինական է,մենք բոլորս սրա համար պատասխան ենք տալու:

 Կարող է երկարել և դուք բոլորդ գործազուրկ դառնաք:

Կարինե Փամբուկյան.Ինչի՞  համար ենք պատասխան տալու, նրա համարո ,որ պաշտպանում ենք ուսուցչի իրավունքը,երբ պետք է ուսուցչի իրավունքը պաշտպանված լի:Այսինքն 35 ուսուցիչների,համայնքի ներկայացուցիչներ,այսքան աշակերտների կարծիք նշանակություն չունի,ո՞վ է այս մի անձը,որ այսքան պաշտպանված է:

Ասպրամ Հովսեփյան.Անընդհատ ասում են իրավական փաստեր,ձեր գործադուլը անօրինական է,նախօրոք պետք է 7 օր առաջ տեղյակ պահեք, մենք դա հասկանում ենք ,օրենքները գիտենք,բայց մենք 7 օր առաջ չգիտեինք ,որ նման իրավիճակ պետք է ստեղծվի,որ   գործադուլի  մասին տեղյակ պահեինք:

 Ձեր հաջորդ քայլը որ՞ն է,իրենք կարո՞ղ են իրոք ուսումնասիրել և բոլորիդ ազատել:

Ասպրամ Հովսեփյան.Թող ազատեն:

 Կարծեմ համայնքում այսօր երեխաներ կան,որ այլ դպրոցներ են գնում, 100 –ից ավել երխաների մասին է խոսքը:

 Ասպրամ Հովսեփյան.Ցանկանում են, փոխնախարարին ասում ենք,որ ծնողները իրենց երեխաների գործերն են պահանջում,ասում է տվեք,թող տանեն ,ասում ենք,բա չէ որ դրանից մենք ենք տուժում,ժամերն են կրճատվում, այստեղ արդեն դուք ձեր նյութականի հարցն եք քննարկում:Այդ հարցը վարչապետին,մարզպետին,նախարարին չի հուզում, մենք ինչ կարող ենք ասել:

 Դրա համար ձեզ ասում են գնացեք ,դադարեցրեց ձեր գործադուլն ու դասադուլը և շարունակեք աշխատել:

Ասպրամ Հովսեփյան.Բա մեր ինքնասիրությունը ուր մնաց,թող ուրիշ մանկավարժ գա աշխատի:

Կարինե Փամբուկյան.Դա բացառվում է:35 ուսուցչի թող ազատեն աշխատանքից:Մենք դիմում չենք գրի,թող հիմքեր գտնեն ազատելու:

 Այսօրվա իշխանությունները կարող էին ասել,եթե նախկինները լինեին կարող էին ազդել ամուսինները ,բարեկամները,քանի որ նրանք նաև  աշխատանքի էին տեղավորում,գործեր դասավորում, այ մենք էլ որ ճնշումներ չենք անում,իրենք էլ կարող են գործադուլ անել:

Ասպրամ Հովսեփյան.Ես չգիտեմ վաղը ինչ կարող է լինել,ինձ գործից կազատեն,թե ինչ,ինչով համոզված լինեմ,որ   վաղը ինձ աշխատանքից չեն ազատի:

 Ինչու են անընդհատ շեշտում ,որ այստեղ քաղաքական հարց կա:Հրապարակում եղավ,որ համայնքի ղեկավարը սեփականացրել է դպրոցը,հետո աբսուրդ համարեցին:

Ասպրամ Հովսեփյան.Մենք ո՞նց կարող ենք այդ հարցին պատասխանել:

Կարինե Փամբուկյան.Կոնկրետ մեր դպրոցի մասին չէ խոսքը,դպրոցի կողքին հին դպրոցի կառույցն է ,մենք ոչ մի քաղաքական,ոչ մի ուղղորդող ուժերի հետ կապ չունենք:Մենք մեր իրավունքներն ենք պաշտպանում,կամ դա մեր հարցի հետ ի՞նչ կապ ունի : Այդ աուդիտը ստուգումները,կգանք տեսչական ստուգումներ կլինեն,դասալսումներ կլինեն:Թող լինեն,35 տարի միշտ էլ եղել են:մենք սովոր ենք միջոցառումներ կազմակերպել,սովոր ենք միջազգային օլիմպիադա աշակերտ ուղարկել, հանապետական օլիմպիադայի հաղթողներ ունենալ: Մենք ոչինչ չենք արել հա՞,ինչպե՞ս իրենք են որակում,սովոր են տնավարի աշխատել,դա ասում է պարոն Արշակյանը:

Ասպրամ Հովսեփյան.Ասում է ՝ես այս խոսակցությունից հասկացա,որ ձեզ մոտ տնավարություն է եղել,կամ դուք ինչ-որ բանից վախենում եք,որ ձեզ մոտ այս տնօրենին չեք ուզում:Այսօր երբ այդ հարցը տալիս ենք նախարարի տեղակալին,ասում է ՝ով է ձեզ նման բան ասել:

Փակուղու առջև եք կանգնած,մարզպետը չի զիջելու,դուք նույնպես,մանկավարժներ եք,ինչ է նշանակում յուրաքանչյուր օրը երեխաների համար:Ինքը պետք է հեռանա և վերջ,այլ լուծում չեք տեսնու՞մ:

Ասպրամ Հովսեփյան.Մենք չեք կարող իր հետ աշխատել,մեր բացթողումը մենք շատ հանգիստ կարող ենք լրացնել, շաբաթ օրերին,գարնանային արձակուրդներին ,մեր մեղքը կշտկենք:

 Առաջարկո՞ւմ եք տնօրենի նոր ընտրություն կազմակերպել,նոր թեկնածու առաջադրե՞լ:

Ասպրամ Հովսեփյան.Այո:Մարզպետը մեզ հարց է տալիս՝լավ,եթե ես ազատեմ,ձեր մեջ հավակնորդ չկա՞,ոչ չկա,մենք հավաստագիր ունեցող ուսուցիչ էլ չենք ունեցել,ցանկություն էլ չի եղել:

 -Ինչո՞ւ չեք ունեցել,ինչո՞ւ եք թողել ,որ ընդամենը մեկ թեկնածու լինի:

Ասպրամ Հովսեփյան.Պարզապես ամեն մեկս մեր աշխատաքն ենք ունեցել,ցանկություն չի եղել:Մենք տնօրեն ենք ունեցել,աշխատել ենք,երբեք խնդիր չենք ունեցել:

Նոր իշխանությունների տված ազատությու՞նն ու դեմոկրատիա՞ն է,որ դուք պայքարում եք:Եթե նախկինում էլ նույն բանը լիներ ,դուք պայքարելո՞ւ էիք:

 Ասպրամ Հովսեփյան.Եթե նախկինում էլ լիներ,մենք միևնույնն է  պայքարելու էինք:

Կարինե Փամբուկյան.Ի՞նչ է նշանակում,ես որոշել եմ և վերջ:Սկզբում տնօրենն է ասում,հիմա մարզպետը,հետո կրթության բաժնի աշխատակիցները,կառավարության շենքի մոտ Ալեքսան Ղազարյանի հետ ենք հանդիպել,այսինքն ՝ինչ է սա նշանակում՝ձայն բառբառո անապատի:Մտավորականությունը դարձյալ այդ կաթսայի մոտ հայտնվել է թղթե շերեփով:Ինչ է նշաակում արհամահրել 35 հոգու հանուն :Ով է այս մի անձը ,ես հիմա մտածում եմ՝ով է այս մեկ հոգու մեջքին կանգնած,օրենքը՞:

 Կրկնեմ,սա նշանակո՞ւմ է,որ իշխանության ներկայացուցիչները այսօր զիջումների գնան, սա նախադեպ կստեղծի:

Ասպրամ Հովսեփյան.Մենք դրա համար պատասխանատու չենք:

Կարինե Փամբուկյան.Մենք ընտրե՞լ էինք չէ,թող գար,թող աշխատեր,թող պահպաներ բարեկրթության սահմանը,մենք պատրաստ էինք իրեն սիրելու   ընդունելու,եթե սա միտում լիներ,մենք 11 օրվա ընթացքում կանեիք,կամ ընտության ժամանակ ձայն չէինք տա:

Ընտրություններից  3  ամիս է անցել,հիասթափություն ունեք,թե հիմա որ նորից ընտրություններ լինեիրն,նորից կընտրեի՞ք:

Կարինե Փամբուկյան.Մենք հիասթափություն չունենք:

 Ասպրամ Հովսեփյան.Մեր հարցին լուծում չի տրվում և մենք վերջապես մեկ անձի չենք ընտրել,մի ամբողջ խմբի ենք ընտրել:

 Վարչապետը ասա՞ց չէ,որ պետք է դադարեցնել այդ դասադուլ է ,գործադուլ է,ճանապարհ փակել է,հեղափոխությունից առաջ դա ընդունելի էր,հիմա ընդունելի չի լինելու,ոստիկանները գալու են:Ի դեպ,որ փակեցիք,ոստիկաններ չեկա՞ն:

Կարինե Փամբուկյան.Թող գան մեզ կալանավորեն,որովհետև արդեն մեր հարցը այնքան  է թեժացել,որ բոլորը կորցրել են իրենց հավասարակշռությունը:Օրինակ՝ ոստիկանը հրմշտում է ծնողներին…

  Ասպրամ Հովսեփյան.Տնօրենի հրամանով ինքը դուրս է հրավիրում ծնողներին, հրմշտում է և հանգստության,կարգի բերելու նպատակով ուսուցչի ձեռքից է քաշում և ասում՝ արի բաժին և  բացատրություն տուր,կտեսնես:

Գանցի՞ք բաժին,տեսա՞ք:

Կարինե Փամբուկյան.Այդ միջադեպը ինձ հետ է պատահել,ես չհացրեցի պատասխանել,որովհետև ծնողներն ու ուսուցիչները բողոքի այնպիսի ալիք բարձրացրեցին,որ ոստիկանը հեռացավ տարածքից:Ի՞նչ է սա նշանակում տնօրենը ամեն օր դպրոց գա ոստիկանների,մարզպետարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ:Ամեն օր պետք է նստի վերևում և բացարձակապես ոչ մի շփում աշխատողների հետ,սպառնալիքներ հն:չեցնեն:

Վերջին հանդիպումից ի՞նչ հասկացաք և ինչպե՞ս բաժանվեցիք:

  Ասպրամ Հովսեփյան.Կրթության նախարարության ներկայացուցիչը մարզպետարանում դիմեց մեր տնօրենին,ինչպե՞ս եք պատրաստվում այդքան աշակերտների պատասխանատվությունը վերցնել ձեզ վրա,դուք եք այդ հիմնարկի տնօրենը ,ինչպես եք պատրաստվում վերականգնել:Նա չպատասխանեց,իր փոխարեն պատասխանեց մարզպետը՝պատասխանատվությունը վերցնելով իր վրա:

Կարինե Փամբուկյան.Մեր հարցը այս պահի դրությամբ ոչ մի լուծում չի ստացել:Բոլորը իաինշանակ նույն բանն են ասում՝հորդորում ենք հաշտվել,հաշտության եզրեր գտնել,ես դա չեմ պատկերացնում և այս 35-ից որևէ մեկը չի պատկերացնում նրա հետ հաշտության եզր գտնել:Ինչպես մարդու հետ հաշտվես,եթե մարդն ասում է՝ես այսպես եմ որոշել և վերջ:

 Ձեզ ինչ-որ ժամանակ տրվե՞լ է,որ գնացեք աշխատեք,եթե ոչ այսքան ժամանակ հետո քայլերն այսպիսին կլինեն:

Կարինե Փամբուկյան.Իրենք վստահեցնում են,որ աշխատանքից ազատվողներ չեն լինի,որ մենք կաշխատենք,եթե իրավական հիմքեր չլինեն…Եթե մարդը դպրոց է եկել սև ակնոցներով՝հիմնվելով բամբասանքերի վրա,ես գտնում եմ,որ անհնար է նրա հետ աշխատել:Սա միանշանակ բոլորիս կարծիքն է:

Մարզպետի աշխատանքից խոսենք,ընտրել եք,ինչպե՞ս եք գնահատում նրա աշխատանքը:Մարզպետի հետ կապված ասում են՝ծանր ընտրության առջև  է,մի կողմից կոկորդիլոսների հարցն է ,մյուս կողմից ոչխարների:

  Ասպրամ Հովսեփյան.Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել,մենք անընդհատ նշում ենք,որ մենք քաղաքականացված չենք, մեզ քաղաքական ուժեր չեն հետևում:Կոկորդիլոսոների հարցը մեզ չի հետաքրքրում,կոկորդիլոս կբերեն,դինոզավր կբերեն, դա իրենց խնդիրն է ,կարողանում են,թող բերեն,բուծեն,մեզ էլ ուտեն ,պրծնենք:

 Ի վերջո ամփոփելով ասեք,այս հարցը պետք է լուծում ստանա,ի՞նչ լուծում եք ակնկալում:

 Ասպրամ Հովսեփյան.Ի օգուտ մեզ:

Կարինե Փամբուկյան.Հակառակ դեպքում մենք չենք կարող այս տնօրենի հետ աշխատել:

Բա պատրա՞ստ եք աշխատանք կորցնել:

Ասպրամ Հովսեփյան.Եթե մեր մարզպետի համար միևնույնն է այսքան մանկավարժի աշխատանքի հարցը,մի տեղ աշխատանք կճարենք,կգնանք կոկորդիլոսներին կպահենք:

Կարինե Փամբուկյան.Իմ կարծիքը նույնն է,եթե իրենք մեզ աշխանանքից կազատեն,թող ազատեն,մենք դիմում չենք գրի,եթե կգտնեն այդ իրավական հիմքերը:Մենք չենք կարող աշխատել մի մարդու հետ,ով մեզ նայում է բամբասանքների ֆոնի վրա,թե ինչ են ասում շենքում:Դպրոց է մտնում, տեսնում պաստառներ,որ մի քանի օր առաջ Անուշ,Գիքոր է բեկմականացվել,պաստառները հուշում են այդ մասին,կարելի է հարցնել այս ինչ պաստառենր են,գեղեցիկ ձևավորումներ են:Ասում է ՝ես լսել եմ,դու էլ ի՞նչ ես լսել,ես ինչ իմանամ վաղը ի՞նչ կլսի մեր հարգարժան տնօրենը:Ինքը անընդհատ պետք է հիմնվի իր լսածի վրա,մենք մեր տեսածի վրա,այսինքն՝ փոխադարձ համաձայնություն երբեք չի լինելու:Եթե աշակերտները փողոցում գոռում են՝Հերմինե հեռացիր,ո՞նց եք պատկերացնում մեր հետագա շփումը,ուսուցիչ,տնօրեն ,աշակերտ:

 Բայց դուք ուսուցչուհիներ եք, եզրեր պետք  գտնեք,ճանապարհ գտնեք:

Կարինե Փամբուկյան.Ինչպես եզրեր գտնես մի մարդու հետ,ով ասում է ՝իմ որոշումը անփոփոխ է:

Դուք 35 տարվա մանկավարժ եք,հաստատ ճանապարհ գիտեք:

Ասպրամ Հովսեփյան.Դպրոցը ընտանիք  է,որտեղ բացի այն կրթությունից ու դաստիարակությունից,որ տալիս են,ավելի կարևոր է մարդկային հարաբերությունները,որ այդ հարաբերությունները կարող են հոգեբանական մեծ դեր ունենալ երեխայի դաստիարակության համար,այդ հարաբերությունների ոլորտում,ոչ նորմալ կրթություն կլինի,ոչ էլ դաստիրակություն:

 Կարծում եմ այս հարցը լուծում կստանա,քանի որ մանկավարժները բոլոր ժամանակներում հարգանքի արժանի են ,երեխաներն էլ ունեն իրավունքներ՝պետք է կրթություն ստանան:

Առաջին մասն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

Be the first to comment on "Մի տեղ աշխատանք կճարենք,կգնանք կոկորդիլոսներին կպահենք.Ավշարի դպրոցի ուսուցիչները չեն վախենում աշխատանք կորցնելուց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ