Մեղրիի զորամասի միջադեպի մասնակիցներից մեկը գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին է եղել․ Նոր մանրամասներ․

«Մեղրիի զորամասերից մեկում օրերս տեղի ունեցած միջադեպը շարունակում է ակտիվորեն քննարկվել հասարակական-քաղաքական-զինվորական շրջանակներում:

Հիշեցնենք՝ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել են՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը, այնուհետև երթ արել՝ իրենց հավատարմությունը հայտնելով քրեական աշխարհին:

«Ժողո­վուրդ» օրաթերթը գրել էր, որ անհնազանդության կոչեր հնչեցրած զինվորների մեջ է եղել ՊՆ գեներալներից մեկի որդին: Երեկ մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի մասին է, որի որդին ծառայում է այդ զորամասում:

Բայց այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք, զինծառայողներին պատժել են՝ ուղարկելով առաջնագիծ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պատժիչ այս քաղաքականությունը, սակայն, մեր երկրում առկա քարոզչական, նպատակային գործելաոճին, մեղմ ասած, հակասում է:

Մենք մի կողմից ասում ենք, որ առաջնագծում ծառայողները հերոսներ են կամ, ինչպես հենց նախարարն է ասում, «աչայիննի տղաներ», մյուս կողմից՝ հանցանք թույլ տվածներին, զորամասն ինքնակամ լքածներին ուղարկում է առաջնագիծ՝ այդպիսով պատիժ հայտարարելով:

Եվ ստացվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դա­վիթ Տոնոյանը փաստում է այն թեզը, որ առաջնագծում ծառայելը պատիժ է:

Էլ չենք ասում այն մասին, որ ապրիլյան թավշյա հե­ղափոխության օրերին Երևանում տեղակայված խաղաղապահ բրիգադի զինծառայողները լքեցին զորամասը՝ համարելով, որ, օրինակ, իրենց հրամանատարները վատն են, սխալ են աշխատում, հեղափոխություն է անհրաժեշտ, սակայն ՀՀ գլխավոր դատա­խազը, իրավաբանությունը թողած, քաղաքական որոշմամբ քրեական գործ չհարուցեց, չպատժեց զինվորականներին:

Մեղրիի զո­րամասի զինծառայողների նկատմամբ, սակայն, որոնք նույն արարքն են գործել (կրկին ընդդիմանալով իրենց հրամանատարնե­րին՝ լքել են զորամասը), ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել»,-գրում է թերթը:

Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանեք նյութը և կիսվեք ընկերների հետ

https://arm-life.ru/2019/03/28/%D5%B4%D5%A5%D5%B2%D6%80%D5%AB%D5%AB-%D5%A6%D5%B8%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A4%D5%A5%D5%BA%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81%D5%B6%D5%A5/

Be the first to comment on "Մեղրիի զորամասի միջադեպի մասնակիցներից մեկը գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին է եղել․ Նոր մանրամասներ․"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ