Ծեծի ենթարկված Կարեն Ավետիսյանը մահացել է

 

Մարտի 30-ին, ժամը 23․45-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը Պարոնյան փողոցից մի տղամարդու է տեղափոխել հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել էր «ալկոհոլային ինտոկսիկացիա»։ Տղամարդու մարմնին նաև վնասվածքներ էին հայտնաբերվել։

Համաներմամբ ազատ արձակված 33-ամյա Կարեն Ավետիսյանը ապրիլի 1-ին գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացավ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ մահացած տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու օրը վիճել էր Երևանի բնակիչներ 35-ամյա Վազգեն Գևորգյանի և 33-ամյա Արսեն Օհանյանի հետ։

Նախնական տվյալներով՝ այդ ընթացքում էլ վերջիններս հարվածներ էին հասցրել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Կենտրոնականի ոստիկանները Վազգեն Գևորգյանին հայտնաբերեցին ապրիլի 1-ին ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։

Ապրիլի 2-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց նաև Արսեն Օհանյանը։ Նրանք և ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործը փոխանցվել են տարածքային նախաքննական մարմնին։ Վազգեն Գևորգյանն ու Արսեն Օհանյանը ձերբակալվել են։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "Ծեծի ենթարկված Կարեն Ավետիսյանը մահացել է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ