Ես տեսնում եմ անձնավորված բան.ում և ինչու է խանգարում Գագիկ Ծառուկյանը.Արծվիկ Մինասյանը պարզաբանում է

Հարցազրույց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի հետ:/Մաս 1-ին/

-Արարատ ցեմենտի խնդիրը և ընդհանրեպես տեղական արտադրանքի խթանման դեմ այս գործընթացները վերջին օրերի գլխավոր թեմաներից են:Ինչ լուծում եք դուք տեսնո՞ւմ:

-ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը ոլորտային հանձնախմբեր է ստեղծել,որոնք մանրամասն բոլոր ուղղություններով ուսումնասիրություններ են կատարում: Դրանցից մեկն էլ տեղական արտադրության խնդիրն է:Կոնկրետ ցեմենտի օրինակով ,որովհետև մենք ունենք այլ ապրանքատեսակներ ,որոնք ևս կարիք ունեն արտադրության պաշտպանության,դրանից են այլուրը , հետագայում նաև շաքարավազը,որ կհիմնվի տեղական հումքի վրա:Ցեմենտի օրինակով.դեռևս 2018 թվականին,երբ երկրորդ անգամ ես նշանակվեցի էկոնոմիկայի նախարար,մենք կոմպլեքս միջոցառումներ առաջ քաշեցինք,որոնք թույլ կտային ցեմենտի մասով պաշտպանել մեր տեղական արտադրությունը,ոչ միայն Արարատի ցեմենտի գործարանը,այլ նաև Հրազդանի …

-Որը վաղուց արդեն փակվե՞լ է…

-Ոչ փակված չէ, թույլ են ծավալները,պատճառը հիմնականում այն է,որ մենք մուտք իրանական հատվածից ցեմենտ և ցեմենտի հումք հադիսացող կլինկեր,որը 80-90 տոկոսն է կազմում ցեմենտի արտադրության ստացման:Արդյունքում, այս մուտքը,որ բավական լուրջ գնային տարեբուրությամբ է ներկայացվում, սա ազդում է տեղական արտադրության վրա:Առաջին հայացքից մարդկանց մոտ տպավորթյուն կարող է ստեղծվել,լավ է էժան ապրանք է մտնում Հայաստան,ավելի լա՞վ չէ էժան ապրանքով շինարարություն գնա ,իրականում դա այդպես չէ:Նախ ցանկացած իրանակն արտադրության ցեմենտ կամ կլինկեր,որը այստեղ է դառնում ցեմենտ,դրա գինը գինը տեղական արտադրության գնից 1000-2000 դրամ տարբությամբ է,բայց դա շինարարաության ամբողջ մակարդակում կազմելու է 0,5 տոկոս, որը լուրջ չի նույնիսկ տնտեսական պարզ հաշվարկների դեպքում:

-Ասում էին,որ շինարարաները կշահեն:

-Չի կարող նման բան լինել ,չկա այդպիսի բան,որևէ մեկը չի կարող դա փաստել,որ եթե այդ տոկոսը այքան մեծ ազդեցություն կարող է ունենալ:Երկրորդ ամենակարևոր բանն այն է,որ իրանական արտադրության կլինկերը ենթադրում է տեխնոլոգիական լրացուցիչ կոմպոնենտերի միացություն,որպեսզի ստանալ այն որակի ցեմենտը,որը մեր շինարարարական նորմերին պետք է համապատասխանի,կամ առնվազն լինի մրցակցող մեր տեղական արտադրության հետ:Այստեղ ,փաստորեն,սա ամբողջությամբ չի իրականացվում,արդյունքում մենք ունենք անորամ,ցեմենտի անվան տակ վաճառվող ինչ -որ նյութ:

-Ի՞նչ ծավալների  մասին է խոսքը:

-Վերջին ցուցանիշներով այդ ծավալները տատանվում են 700 000 ընդհանուր մուտքից շուրջ 200 000 –ը իրականական արտադրության կամ ցեմենտն է ,կամ կլինկերը:Պրոբլեմը շատ ավելի խորքային է, մեր տեղական արտադրության կամ ներքին շուկան պաշտպանելուց զատ ,մենք ունենք նաև սպառողների շահերի պաշտպանության խնդիր:Անցյալ տարվա մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին ,որ մենք այստեղ կարիք ունենք սերտիֆիկացման, պարտադիր ազգային տեխնիկական կանոնակարգման ,որով պետք է սահմանվեն որակական սահմանումներ ցեմենտի և ըստ շինանրության տարբեր ուղղություններով ապահավոման համար,սերտիֆիկացման համակարգ և լաբորատորիա և վերահսկողկան համակարգ,որպեսզի կարողանանք սպառողների շահերը պաշտպանել:

Մեր քաղաքացին հաճախ չգիտի,թե ինքը ինչ ցեմենտ պետք է օգտագործի, այս կամ այն շինարարաության համար,կամ նույնիսկ շինարական կազմակերպություններից շատերը շփոթմունքի մեջ են ընկնում, գինը իրենց ձեռք է տալիս,միանգամից վերցնում օգտագործում են,բայց սրա սեյմակայությունը , անվտանգությունը ,ջերմակայունությունը,նման բաներ կան,որ ցավոք, բայց շատ ուշադրության առարկա չեն դարձել:Երրորդ խնդիրը,որ տեղական արտադրության մասով մենք ունենք,դա էներգակիրներն են:

Այսօր թե գազը,թե հոսանքը,այսպիսի արտադրությունների մաշտաբային արտադրությունների համար սպառողական սակագներով են կիրառվում,արդյունքում մենք ոչ թե արտադրությունն ենք խրախուսել, այլ ընդամենը օգնել ենք,որ օրնակ,գազը,որ ներմուծվում,որ նպաստենք այդ գազի իրացմանը,բայց մեր տեղական արտադրության ինքնարժեքը սարսափելի բարձրանում է և դառնում է ոչ մրցունակ տարածաշրջանում:Երրորդ կարևոր գործողությունը, տեղական արտադրւթյան պաշտպանության,սա է:Չորրորդ կարևոր,հիմնարար գործողությունը,դա նպաստել որպես ձեռնարկություներ `տեխնիկական վերազինման անցնել,այդ թվում նաև շրջակա միաջավայի վրա բացասական ազդեցությունները էականորեն նվազեցնելու և իրենց միավոր ապրանքի մեջ ինքնարժեք իջեցնելու,որպեսզի կարողանանք տարածաշրջանում դուրս գալ:

Եվ Արարատ ցեմենտը և Հրազդան ցեմենը ,երկուսն էլ արտադրական հզորություններով 1 200 000 տոննա հզորություն ունեն, մեկն աշխատում է թաց տեխնոլոգիայով,մեկը` չոր:Այսօր Հրազդանը իր արտադրական հզորության 10-15 տոկոսով է աշխատում, Արարատ ցեմենտը`25 տոկոս :Բանական է ,որ դու չես աշխատում գոնե 60-70 տոկոս հզորությամբ,քո մոտ ինքնարժեքը բարձր է լինում:Շատ կարևոր է,որ մենք նպաստենք տեղական արտադրությանը, ոչ միայն ներքին շուկայում ունենաք ամբողջական դիրքեր, նաև մրցակացություն ապահովենք ներսում և նաև դրսում և մրցունակ դառնալ դրսի արտադրության նկատմամբ:

-Ինչո՞ւ առաջացան այս խնդիրները :

-Իմ կարծիքով,այն, ինչ մենք անցած տարի քննարկում էին,թերի է մնացել:Ներկա կառավարությունը պարտավոր էր ոչ միայն այս բոլոր գործողություններին վերջնական վերլուծությամբ և կոնկրետ առաջարկներով հանդես գալ, այլ վերցրել է մի կոմպոնենետ`տուրքի սահմանման կոմպոնենտը,որպեսզի հնարավորինս ապահովի դրսի ապրանքի կամ հումքի մուտքը մի քիչ ավելի բարձր գնով,բայց մնացած կոմպոնենետները բաց է թողել:Սա կառավարության,ի դեմ էկոնոմիկայի նախարարության,սուրբ պարտականությունը պետք է լինի,պետք է հադես գա վերլուծությամբ ,ներկայացնի պառլամնետին օրենքների մակարդակով փոփոխություններ:

-Ներկայացրել է:

-Իրականում այն,ինչ հանձնաժողովի ելքային արդյունքն էր,լավ արդյունք չէր,բայց ես այսօր զրույց եմ ունեցել ՝պարոն Թունյանի հետ,նա նույն ձևով է մտածում,ինչ ես ներկայացրեցի:Զարմանալին այն է,որ այս պատկերացումների պայմաններում,այնուամենայնիվ ,եղել են մարդիկ, այդ թավում նաև պատգամավորենր,ովքեր իմ խորին համոզմամբ, սխալ ձևով են ներկայացրել և կառավարությունն էլ թույլ է գտնվել և չի ներկայացրել ամբողջական մոտեցումներ:Արդյունքում ստացվել է մի վիճակ, երբ փոփոխության են ենթարկում օրենքի նախագիծը, և չեն պատկերացնում ,որ դրա արդյունքում ոչ միայն չի օգտվելու տեղական արտադրությունը …

-Հիմա գործարանը ,աշխատողները ակնհայտ փակուղու առաջ են կանգնել :

-Վատը որն է,եթե հանկարծ նախագիծը այս խմբագրված տարբերակով գնա ,ընդուվի…

-Անցելու է,կասկածո՞ւմ եք,զիջումներ կարծես չկա:

— Անպայման հանձնաժողովի նախագահը ընդունելու է նաև արտադրողներին,սեփականատերեին,քննարկելու են իմ ասած ամբողջ սցենարը :

-Բազմաթիվ անգամ սրա մասին խոսեցին ,Միքայել Մելքումյանը այս թեմայի հետ կապված ելույթ ունեցավ,որից հետո պարոն Թունյանը գրառում է կատարում. Նոր լսում եմ՝ Միքայել Մելքումյանն ասում է՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ որոշում է ընդունել (ցեմենտի պետտուրքի հարցով): Հակապետական… Մեզ է ասում… Միքայել Մելքումյանն է ասում…
Չէ, դուք հանկարծ տեմպը չթուլացնեք, ինչքան կարող եք՝ խոսեք։ Ես հլը որ ուշադիր ու հաճույքով լսում եմ բոլորիդ:Պարզ է չէ՝սա ինչ ոճով է ասված,այսինքն մենք ունենք փաթեթ ,որով կարգի կհրավիրենք ԲՀԿ-ին:

— Նախ չպետք է կենտրոնանալ Արարատ ցեմենտի վրա,մենք ունենք առնվազն երկու խոշոր ձեռնարկություն,մենք խնդիրը դնում ենք տեղական արտադրության պաշտպանության վրա:

-Խնդիրը նոր չէ:

-Խնդիրը շատ ավելի ստրատեգիական նշանակություն ունի մեր երկրի համար,առանց անձնավորելու,առանց այս կամ այն պատգամավորին մեղադրանք ներկայացնելու:

-Դուք ինչ-որ անձնավորված բան տեսնու՞մ եք:

-Ես տեսնում եմ անձնավորված բան,դրա համար առաջարկում եմ,որ անձնավորումից դուրս գան:Գագիկ Ծառուկյանը քաղաքական անձ է, կուսակցություն է ղեկավարում,բնականաբար կան մարդիկ,ովքեր չեն ուզենա,որ իր ֆինանասական հնարավորություններին աջակցեն:

-Հասնել նրան,որ փակվի,նոր սեփականատեր հայտնվի,ինչի՞ն է պետք է հասնել:

-Ես դավադրությունների տեսությանը շատ չեմ հավատում,բայց կա նման տեսակետ,որ իրականում սեփականության վերաբաշխման մի գործողություն է նախաձեռնվում,շատ կուզենամ,որ նման բան չլինի:Ես լսել եմ նրան խոսակցություններ:Մենք պետք է վերանանք այդ բանից և կողմերը,առաջին հերթին կառավարությունը,որ իր պատասխանատվությունն է,նաև Աժ –ն համապատասխան հանձնաժողովով,այս օրինակով պետք է հստակ ցույց տան,որ չունենք անձնավորման խնդիր,մենք ունենք տեղական արտադանքի պաշտպանության հարց:

-Մինչ այս պահը նկատելի է,որ զիջման չեն գնալու:

-Ոչ միայն գործարանի աշխատակիցները,այլ նաև բոլոր հայրենական արտադրության պաշտպանության դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերը,մասնագետները,տնտեսագետները ,պարտավոր են այս հարցում աջակցել տեղական արտադրությանը:Այն թույր պատկերացումները,որ կարող են ունենալ ԱԺ որոշ պատգամավերներ,որոնց մեծ մասը չի էլ ճանաչում մեր տնտեսությունը և չի էլ պատկերացնում ,թե ինչ հարցի ու խորության մասին է խոսքը..

-Հայտարարում են,որ մեծ սպառողների համար կբերենք ավելի էժան ապրանք ,դուք էլ դարձեք մրցունակ:

-Ես օրինակ բերեցի,որ թույր պատկերացում ունեն:Մեր սպառողները այսօր պաշտպանված չեն,պետք է գործի այս շղթան՝սերտիֆիկացիա, տեխնիկական կանոնակարգ,որակի վերահսկողություն, լաբորատոր փորձաքննություն և պետական վերահսկման համակարգ:Քանի այս ամենը չկա ,ոչ մի սպառող պաշտպանված չէ:Թող այդ անձինք հեքիաթներ չպատմեն: Իրանական արտադրության ցեմենտը տեղական արտադրության ցեմենտի հետ 1000-2000 դրամի տարբերություն է,սա չի կարող շատ լուրջ աջակցություն լինել սպառողներին,դրա փոխարեն մենք կորցնում ենք հսկայական աշխատատեղեր,այլ նաև ստրատեգիական ապրանք արտադրելու հանարավորություն:Տնտեսական տեսակյունից ՀՆԱ-ի կամ տնտեսական ցուցանիշի վրա դրական ազդեցություն ունի քո տեղական արտադրությունն ու արտահանումը:Ներմուծումը նվազեցնում է դա:Հիմա կառավարությունը,որը խոսում է տնտեսական զարգացման,աճի ,տեղական արտադրանքի խրախուսման,ներմուծման փոխարինման քաղաքականության մասին,պարտավոր է աջակցել տեղական արտադրողին:

-Կլինի վարկի տեսքով ,թե ոնց…

-Տարբեր սխեմաներ.թե էլեկտրաէներգիայի,գազի սակագների վերանայում,թե տեխնոլոգիական վերազինման ծրագրի ներքո հարկային արտոնություններ,սուբսիդավորման քաղաքականություն:Հարցն այն էթե ի վերջո Հայաստանի ներկա կառավարությունը այս հարցը դիտարկում է այդ կոնտեքստով,թե չէ:Նույն Վրաստանը ընդհանապես սահմանափակեց Իրանից ապրանքների մուտքին:Իրանը օժանդակում է տեղական արտադրողին,որպեսզի արտահանում խրախուսի:Մի օրինակ էլ բերեմ,քանի որ Գագիկ Ծառուկյանի հետ երկար է ժամանակ աշխատում եմ,դեռ բնապահպանության նախարար եղած ժամանակիցև իր աջակցությունը պետությանը տեսել եմ .10 մեքենա նվեր տվեց վերահսկողական մարմնին:Գագիկ Ծառուկյանին,կամ նույն Հրազդան ցեմենտին, ձեռնտու է իրանական կլինկերը այստեղ շատ քիչ ծասերով դարձնել ցեմենտ նույն որակի,որը մենք անորակ ենք համարում,և լցնել շուկա:Զուտ տնտեսական տեսանկյունից սեփականատերերին այսօր ձեռք է տալիս այդ տարբերակը,բայց մեզ՝ որպես երկրի քաղաքացիներ ,պետություն ձեռք չպետք է տա,որովհետև ,եթե այդպիսի քաղաքականություն տանեն սեփականատերերը,մենք ի՞նչ կունենանք :Կունենանք,որ աշխատում է մի ձեռնարկություն,որը 100-150 աշխատող ունի,և գործազուրկ են մնացել 1000-ից ավելի մարդիկ: Երկրորդը՝իրենք իրենց գործարաններում ոչ մի տեխնիկական վերազինում չեն իրականացնի ,կբավարարվեն իրենց եղածով:

-Հայտարարում են,որ եթե ուզում եք մրցունակ լինել,ներդրում արեք:

-Ճիշտ են ասում,բայց որպեսզի դա իրականացվի ,իմ ասած փաթեթը պետք է դրվի սեղանին,ինչով է պետությունը աջակցում ,որպեսզի խրախուսի իմ տեխնոլոգիական վերազինմանը,սա պարզ ապրանք չի ,որ ես արտադրում եմ,հարյուրավոր արտադրողներ կան,դուրս գամ իրենց հետ մրցակցության:Սա կոչվում է ստրատեգիական ապրանք:

-Ասում եք,որ հնարավոր է սեփականության վերաբաշխում լինի,մյուս կողմից միգուցե անփութության արդյուքն է ,ի՞նչ է աս:

-Ի վերջո կարող ենք հարց տալ.200 000 տոննա կլինկեր և ցեմենտ է ներմուծվել Հայաստան,վաճառվել է գրեթե նույն գնով,ինչ տեղական արտադրանքը:Եթե անգամ ինքը սահմանի վրա ,օրինակ, 19 դոլարով է վճարվել իրանցիներին,ինչպե՞ս է փոխանցվել Իրանի կազմակերպություններին այս սահմանափակումների պայմաններում…

-Բանկ ունեն այստեղ,ի դեպ դրա դեմ էլ որոշակի գործընթացներ կան…

-Այդտեղ որոշակի սահմանափակումներ կան:Պատկերացրեց 19 ոլարի և 38000-ի տարբերությունը ,շուրջ 30 000- ի չափով,այս գումարը ինչ-որ մարդկանց ձեռքում է,ում ձեռքում է,այս մարդիկ արդյոք պատշաճ կատարել են իրենց պարտավորությունները պետության առաջ:Որտե՞ղ է գնում այս գումար:

-Դուք հիմա այլ ուղղությամբ եք տանու՞մ:

-Իրականում ,իմ խորին համոզմամբ,այստեղ կան խաղացողներ:

-Պարոն Ծառուկյանը մասամբ ակնարկեց այդ մասին:Մամուլում էլ անուններ շրջանառվեցին,որ մարդիկ կան ,որոնք շահագրգիռ են բերել,խոսքը գերշահույթների մասին է:

-Եթե պարոն Ծառուկյանը ակնարկել է,ես համակրծիք եմ դրա հետ,բայց նույնիսկ այդ պարագայում մենք մենք չենք խոսում այստեղ կլինկերի բազայի վրա աշխատող ձեռնարկությունների մասին:Այո,իրենք էլ պետք է հանարավուություն ունենան…

-Այսինքն որ թե մրցակցության մասին է,այլ գուցե ապագայում 1-2 կամ 10 հոգու գերշահույթի:

-Շատ հնարավոր է:Հնարավոր է նաև ,որ այսօրվա կառավարիչները մեր պետության տեղյակ էլ չեն դրանից,իրենք ենթարկվում են որոշակի խաղի կանոնի, իրենց մոտ չի այդ խաղը գծվում,իրենք ընդամենը դառնում են գործիքների այս խաղը սպասարկելու համար:Շատ ավելի կարևոր խնդիր կա,ի վերջո տեղական այն կազմակերպությունները,որոնք կլինկերի հիմքի վրա են աշխատում կարող են նույն այս երկու խոշոր գիգանտներից ձեռք բերել այդ կլինկերը և իրենք արտադրեն ցեմենտ:Այստեղ մենք կունենանք 100 տոկոսանոց տեղական արտադրություն և մրցակցային միջավայր:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

Be the first to comment on "Ես տեսնում եմ անձնավորված բան.ում և ինչու է խանգարում Գագիկ Ծառուկյանը.Արծվիկ Մինասյանը պարզաբանում է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ