Մարտի 1-ի հետ կապված ինչ փակագծեր է պատրաստ բացել Մանվել Ղազարյանը

Հարցազրույց «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր ,Արցախյան ազատամարտի մասնակից Մանվել Ղազարյանի հետ:/Մաս 2-րդ/

-Սա նշանակում է ,որ դուք այդ 20 տարիներին մասնակցություն եք ունեցել:

-Եթե հետագայում ամեն ինչը վերածվել է 5000,10000 դրամով ընտրություն կազմակերպելուն,այդ ամենը խայտառակություն է:

-Դուք մասնակցել և հաղթել եք,այդպե՞ս եք կազմակերպել:

-2007-ին ես ԱԺ պատգամավոր եմ դարձել,ոչ մի անգամ փողով ձայն չեմ առել,հետո արդեն որ դարձել են մասսայական փողով ձայն առնող,ես այդ դաշտից դուրս եմ եկել:

-Հնարավո՞ր էր առանց փողի գնալ ընտրությունների և հաղթել:

-Բոլորն էլ ինձանից էլ ձեզանից էլ լավ գիտեն,թե մարդիկ ո՞նց են եկել պաշտոնի ,ի՞նչ պաշտոններ են զբաղեցրել,ի՞նչ հնարավորություններ,գույք են ունեցել,հետո որոշ ժամանակ հետո ինչերի տեր են դարձել,բոլորն էլ սպասում են ,որ այս մարդիկ պետք է պատասխան տան:

-Մենք դրան չենք սպասում,մենք սպասում ենք,որ օրինական երկիր լինի:

-Պետք է պատասխան տան,որ օրինական դառնա:

-Ոչ թե մեկի քմահաճույքով,մեկին փռեն,մեկին ծեփեն,այլ խիստ օրինական:

-Ես խոսում են ընդհանուրի մասին :

-Ես չեմ ուզում,որ ինչ-որ մեկը թիրախավորի ուրիշներին:

-Ժողովուրդը սպասում է,որ եթե կան մեղավորներ,ապացուցվի,այդ մեղավորները պատժվեն ,եթե ոչ,ուրեմն անցնենք մեր աշխատանքին:Բոլորս էլ գիտենք,որ մեր մեր բյուջեն հենց այնպես չի թալանվել,մենք հենց այնպես 7 միլիարդ պարտքի տակ չենք ընկել, Լինսի հիմնադրամը հենց այնպես չի փակվել:

-Ո՞ւմ օրոք է բացվել,ում օրոք փակվել ինչքան գումար է փոխանցվել ,ում են վստահել այդ գումարները:Վստահել են այն մարդուն,ում հիմա ձերբակալել են,300 միլիոն այդ մարդուն են վստահել,այլ ոչ թե այսօրվա իշխանությանը:Տեսնենք,այսօրվա իշխանությանը կվստահեն նման գումարներ տան:

-Լինսի հիմնադրամը փակվեց,ինչո՞ւ փակվեց :

-Որովհետև ինչ որ մեկին սկսեցին չվստահել,բայց այն մարդում ում վստահեցին դուք հիմա չեք վստահում:

-Ում օրոք որ բացվել է,այդ մարդու օրոք էլ փակվել է:

-Ոչ:

-Լավ կլինի, որ լրագորղները հետաքրքվեն,թե ինչու փակվեց Լինսի հմինադրամը,ինչու այդ 200 միլիոնը գնաց Կալիֆորնիայի համալսարանին նվեր,ինչի Հայասատանից այդ գումարը ետ գնաց,ինչու Քըրք Քըրքորյանը նեղավաց:

-Չի նեղացել,ես այստեղ պատասխանատուի հետ եմ խոսել, նա ասաց,որ դա սուտ է ,հերյուրանք,Քըրքորյանը բավականին գոհ է եղել բոլոր աշխատանքներից,չկա նման բան՞Ես կարող եմ ձեզ անձամբ ծանոթացնել ,Հարութ Սասունյանի խոսքերն եմ ասում,ով պատասխանատու է: Նա է ֆինանսական պատասխաանտուն,նա հերքեց:

-Ես իմ համոզմունքն ունեմ:

-Ասացիք,որ ինչ որ մի պահից հասկացաք,որ սխալ ուղղությամբ է գնում ամեն ինչ:Շատ է քննարկվում Մարտի 1-ի գործը և ամեն ինչի հիմքը ընտրություններնեն :Տեսակետ կա ,որ թիրախավորված մոտեցում է,այդ ամենը 1995-1996 –ից է եկել կեղծված ընտրությունների պրակտիկան,հիմա ինչո՞ւ չսկսել այդ թվականներից:

— 1995-1996 թվականներին մարդ չի սպանվել:

-Բռնությամբ իշխանություն է վերցրել,ծեծ ու ջար է եղել:

-Իշխանությունը կարողացել է առանց զոհերի պահել իր իշխանությունը,բայց 2008-իը ինչի եք համեմատում:

-Որովհետև լկտի ձևով հայտարարում էին/ընդ որում ձայնագրությունը կա/,մենք պետք է մնայինք:Բա մոռացե՞լ եք Վազգեն Սարգսյանի պահվածքը ,Վանո Սիրադեղյանի հայտարարությունները:

-1994 թվականին պատերազմն ավարտվել է,հրադադար է կնքվել,բայց իրականում ամեն օր նույն մարտական գորոծողությունները,պայթյուններ,ճգնաժամ,մարդիկ հավատով իրենց գոծն արել են,իրենց նվիրվածությամբ,գաղափարներով հայրենիքը ազատագրել են:Շատ լավ կլիներ ,որ 1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը պարտվեր:

-Հաղթել էր Վազգեն Մանուկյանը,թույլ չտվեցին:

-23 տարի հետ գնալը…

Ինչո՞ւ եք ուզում 10 տարի ետ գնալ,բայց 23 տարի չգնալ:

-Ասում եմ՝ 10 տարի ետ գնանք ,որովհետև 10 մարդ է սպանվել,այն ժամանակ զոհեր չեն եղել:

-Այդ ժամանակ էլ ընտրությունների այլանդակ բարքերի հիմք է դրվել:

-Ես ձեզ հետ համամիտ չեմ,հիմա եթե ես ու դուք լինեինք ընտրություններ կազմակերպողը,ինչ քանով էլ նախկինում վատ ընտրություններ կազմակերպված լինեին,փորձելու էիք այդ օրինակով առաջնորդվե՞լ:

-Ավելի քաղաքակիրթ դարձան,թե այն ժամանակ շտաբից գողանում,տանում ծեծում էին,ճանապարհից արկղները գողանում էին, ըստ իրենց <<քաղաքակիրթ>> դարձան,սկսեցին ձայները առնել:

-Նոր երկիր էր, նոր իշխանություն,գոնե այն ժամանկ փողով ձայն բերել չի եղել:Այսօր կարող է մեկը ասի ավելի վատ բաներ են եղել, ինչի մեջ ուզեք կմեղադրեք:

-Արկղներ չեն գողացե՞լ,ծեծ ու ջարդ չի եղել՞:

-Ես չեմ մասնակցել նման բաների,ես որ չեմ տեսել,ասեմ՝եղե՞լ է:Եթե մենք ունենք իշխանություն,ընտրություների կամ ցույցերի ժամանակ 10 մարդ է գնդակահարվում ,ամոթ է ՝10 տարվա ընթացքում չբացահայտենք:

-Բայց ով է հրահրել,տարել հասցրել դրան: Ով է ասել՝ոստիկանների վրա կրակեք:

-Մեզ մեղադրում են,որ ոչ թե մեզ են կոտորել ,ցեղասպանությունը մեր հանդեպ է եղել ,այլ մենք ենք թուրք ժողովրդի հանդեպ արել:

-Ձեր համեմատությունը տեղին չէ:

-Մարդիկ իրենց կամքն են արտահայտել,խաղաղ ցույց են արել,պարզապես ես չեմ ուզում փակագծեր բացել:Ես իմ տանը առավոտյան ժամը 5-ին քնից արթնացել եմ ժողովրդի ձայնից,խելագարվելու բան էր,իմ ընկերը հիվանդություն ձեռք բերեց ,ոնց կարելի էր ժողովրդին ծեծի ենթարկել: Ոնց թուրքերն են վարվել մեր ժողովրդի հետ,այդպես էլ մեր ժողովրդի հետ են վարվել:

-Վրանների տակ զենքեր հայտնաբերեցին: 

-Եթե զենք կար ,ինչու չդատեցին որևէ մեկին,վերցնում երկաթյա ձողի համար էին դատում:

-Զենքով չդատեցի՞ն:

-Տարան ,նկարեցին,ցույց տվեցի՞ն,թող զենքով դատեին,մարդկանց երկաթյա ձողերի համար դատեցին:

-Մանվել Գրիգորյանին էլ կարող ենք ասել՝ինչ զենք,ինչ զինվորի բաժին, տարան ,դրեցին ,նկարեցին,ցուցադրեցին,ասեն՞ք:

-Այդ քաղաքական ուժը ընդհանրապես ոչ մի ցանկություն չուներ ինչ-որ լուրջ գործողությունների անցնելու,բացի խաղաղ միտինգները:Եթե մի քիչ առաջնորդները ուզենային ակտիվ դրսևորումներ,իշխանությունը կվերցնեին,այն ժամաանկ ավելի մեծ ուժեր կային:2008 –ի փետրվարի 23-ին,24-ին,25-ին ,26-ին առնվազն 500 000 մարդ կար տարածքում,եթե ցույցերի առաջնորդները մի փոքր միտված լինեին այդ ձեր ասած զենքով,կամ բռնության,շատ հանգիստ իշխանությունը կվերցնեին:Այդ ժողովրդի դեմը ոչ մի ուժ չէր կարող առնել:Ոնց Նիկոլ Փաշինյանը ժողովրդի ուժով ստիպեց,որ իշխանությունը հրաժարական տա,այդ ժամանակ շատ ավելի հեշտ էր :

-Սերժ Սարգսյանը շատ հանգիստ հանձնեց:Պատերազմ ,թե խաղաղություն գաղափարն էր նետում Լևոն Տեր-Պետրոսյանը ,մարդ ,ով գիտենք ոնց է վերաբերվում Արցախի հիմնախնդիր,դուք կո՞ղմ էիք:

-Ես նրան դեմ եմ եղել:

-2008-ին նա գալու էր իշխանության:2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո,առավոտյան.ի դեպ այս ձայնագրություններն էլ կան/,Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ լավ է,լավ է/, Ալիկ Արզումանյանի հետ խոսում է և ասում՝ամենահրաշալի գիշերն էր:

-Ես ասացի,որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը չեմ եղել ոչ գաղափարապես,ոչ էլ այդ ընտրությունների ժամանակ ,ես ուղղակի հայտարարել եմ,որ մեք ժողովրդի կողքին ենք,կարողանանք օգնել ,որ ժողովրդին չծեծեն:

-Չէիք ուզո՞ւմ ,որ Տեր- Պետրոսյանի թիմը գար իշախնության:

-Եթե նույնիսկ ուզում էինք,ես գաղափարապես նրա կողմնակիցը չէի:

-Ես շատ լավ գիտեմ:

-Ես կողմնակից էի,որ ժողովուրդը ում որ ընտրի,նա էլ երկիրը ղեկավարի:

-Ընտրվե՞լ էր:

-Եթե այդ ղեկավարությունը ավելի ակտիվ գործեր,շատ հանգիստ կլիներ ամեն ինչ:100 000-անց մի մեծ զորախումբ կարող էր գնալ ԿԸՀ-ն շրջափակել,100 000 անոց զորախումբ ՍԴ-ն,կառավարություն,նախագահական,ԱԺ ու բոլորին ստիպեին,որ օրենքի շրջանակներում աշխատեին, և ԿԸՀ-ն ճիշտ թվեր տար,ՍԴ-ն ճիշտ որոշում կայացներ: Նստեցին Օպերայի հրապարակում,մինչև եկան,իրենց ծեծեցին,ջարդեցին,ճանապարհեցին:Երևի թե Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չէր սպասում,որ նման իրավիճակ կստեղծվի, երևի ինքն էլ չէր ուզում ղեկավար դառնալ:Երբ 2004—ի ապրիլի 12-ին զորքը ԱԺ-ի տարածքից դուրս եկավ ու հարձակվեց ժողովրդի վրա,եթե մենք բարքերից ենք խոսում,այդ օրվա ԱԺ նախագահը պետք է հրաժարական տար,վարչապետն ու նախագահն էլ:

-Պահանջեիք:

-Հիմա պահանջեք,ինչո՞ւ եք հիմա մեղադրում,որ որևէ մեկը հետ է նայում ու փորձում է որևէ մեկի պատժել:Ես որևէ մեկի նկատմամբ լարվածություն չունեմ կամ տրամադրածություն:Ես իմ ազգագկիցների համար ցավում եմ,դողում եմ ամեն մի հայի կյանքի համար:Հայրենիքի համար կարելի է զոհվել,բայց աթոռի համար ոչ մի հայի կյանք չի կարելի խլել:Եթե արվել է,ուրեմն մարդիկ պետք է պատասխան տան:

-Միշտ պետք է մտածել,որ մարդկային կյանքը բարձրագույն արժեք է, բայց կարևոր արժեք է նաև պետությունը :

-Ներքին զորքերում ծառայող զինվորը ,որը Երևան քաղաքում է ծառայում ոչ թե սահամանի վրա,կյանքը տվել է ոչ թե սահմանը պահպանալուց ,այլ Երևանում հասարակական կարգը պահպանելիս: Այդ երեխայի ծնողների ոնց եք նայում,ինչ խղճով,նույն ոստիկանների,քաղաքացիական անձանց:

-Այսօրվա իշխանությունը պետք է այնպես անի,որ յուրաքանչյուրը իր մեղքի բաժինը գիտակցի,այլ ոչ միայն մեկ մարդ,որովհետև քաղաքական նկատառումներով դա ավելի շահեկան է :Այսօրվա իշխանությունը գնում է այն ճանապարհով ,որ պարզի,թե ով ինչ ճանապարհով է ձեռք բերել իր կարողությունները,շատերին են մեղադրում ,որ բաժնետոմսերով են ձեռք բերել,խարդախ ճանապարհով:Դուք էլ եք այն մարդկանցից,ովքեր այն ժամաանկ ինչ-որ բան են ձեռք բերել: 

-Ես չէի ասի,թե այդ պրոցեսը ամբողջությամբ արդար է եղել,եթե սկզբից խոսենք,ապա այդ վաուչերները բաժանվեցին ժողովրդին որպես 10 000 դրամ փոխահատուցում, այսինքն ցանկացած քաղաքացի 10 000 դրամանոց թուղթ ուներ,որով կարող էր մասնակցել սեփականաշնորհման գործընթացին:Մարդկանց մեծ մասը այդ վաուչերները ավելի էժան վաճառեցին, որոշ ժամանակ հետո կառավարությունը հայտարարեց,որ այդ վաուչերների գինը բարձրանում է ՝ոչ դե 100 00 արժե,այլ 20 000:Ու եթե վաճառել եք,ապա տուժեցիք,իսկ եթե ես գնել եմ,ապա շահեցի: Մենք նոր երկիր էինք ստեղծում,ամեն ինչ ընթացքից էր արվում:Իհարկե թերություններ կային,սեփականաշնորհման ժամանակ էլ էր նույնը:Եթե մի ահռելի տնտեսություն սեփականաշնորհվում է,հնարավո՞ր որ այդ պրոցեսում թերություններ չլինեին:

-Դուք այն բարեխիճ գործարարներից եք, որ ձեռք բերեցիք, զարգացրեցիք,շատ հայտնի բրենդ դարձավ , գինու մշակույթի ներդրման ոլորտի ամենամեծ ներդրողներից մեկը դարձաք, բայց հիմա շատ են ասում՝պետք է տեսնել,ոնց են կերել ,թալանել:Կարո՞ղ է մի օր գան ձեր դուռը:

-Կա այդ խնդիրը,շատ-շատերը նեղացած,վիրավորված,նեղ վիճակից մեզ բոլորիս հավասար են նայում են ոնց ավազակի:Ես դեմ եմ ինչ-որ հաշվեհարդարի ,անձնական բնույթի,եթե մի օր իշխանությոնը որոշի ,երկար քննարկւմներից հետո,կհասկանա,որ սեփականաշնորհումը սխալ ճանապարհով է գնացել, կարելի էր ավելի օբյեկտիվ սեփականաշնորհել,թող որևէ մոտեցում դրսևորի,ես կողմ եմ:

-Երբ հայտնում են թալանի մասին,մի տեսակ բոլշևիկյան մոտեցում չկա՞:

-Ես դա տեսնում են,ես ինձ համարում եմ շատ ազնիվ զինվորական և գործածար ժամանակաշրջանում էլ գոնե 90 տոկոսով ազնիվ ,եթե ամբողջ անտառը վարակված է,այնտեղ մեկ ծառ չի կարող առողջ լինել ,կամ 10 ծառ:Ինձ չեմ առանձնացնում,այդ անտառում կլինեին մի քանի տասնայակ ծառեր,որոնք մասամբ էին հիվանդ,չէին կարող առղջ լինել կչորանային: Հասարակության մեջ կան մարդիկ,ովքեր համատարած բոլորին նայում են ոնց ասֆալտի ֆիդայիններ,գող ու ավազակներ,շատ վատ համբավ ունեն:

-Դուք էլ ձեր հայտարարություններով այդ ջրաղացին ջուր չեք լցնու՞մ:

-Եթե իշխանությունը մի օր կորոշի,որ սխալ սեփականաշնորհում է եղել,թող ինչ-որ կայֆիցենտ կիրառվի…այնքան հիմնարկներ են քանդվել,ավերվել, այսօր ում են գնալու պատժեն,որ ամբողջ հիմնարկը որպես մետաղի ջարդոն քանդել,վաճառել են,մենք զարագցրել ենք,ստեղծել ենք հանրահայտ բրենդներ: Այսինքն՝ով աշխատում է,նրան շալե շապիկ ,նրանից կարելի է պահանջել:

-Լավ է,որ դուք եք ասում:Թե չէ ժողովուրդը սպասում է,որ գնանք խեղդենք,մորթենք,բերենք:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

Be the first to comment on "Մարտի 1-ի հետ կապված ինչ փակագծեր է պատրաստ բացել Մանվել Ղազարյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ