Շտապ. Քոչարյանի գործով դատավորը որոշեց

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում այսօր
շարունկավում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստը:

Քոչարյանի պաշտպանները երեկ միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ նիստը նախագահող Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ: Այսօր հրապարակվեց որոշումը, դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդությունը մերժվում է, նիստը շարունակվում է:

Քոչարյանի փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ հաշվի առնելով այն, որ դատարանում մեղադրանքը պաշտպանող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ դատավորի ծառայողական մուտքով էր մտել նիստերի դահլիճ:

Այսօրվա նիստում պետք է քննվի Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխման հարցը:

https://www.lragir.am/2019/05/14/442796/

Be the first to comment on "Շտապ. Քոչարյանի գործով դատավորը որոշեց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ