«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալ». Սերժ Սարգսյանը բացել է հայտնի արտահայտության փակագծերը

 

Hayeli.am-ը գրում է. Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը պաշտոնանկության առիթով՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալ», դեռեւս մնում է հրապարակայնորեն չբացահայտված։

Մեր տեղեկություններով` Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը մարտական ընկերների համառ պնդումներին տեղի տալով բացել է փակագծերը եւ ասել, թե ինչ իմաստ ուներ իր հայտնի արտահայտությունը։

Ասել է, որ այն վերաբերում էր ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ով մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը արդեն անցել է Փաշինյանի կողմը, բանակցել նրա հետ, սրանով էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, որ դուք չեք տիրապետում իրավիճակին, Հայաստանում իշխանությունն արդեն ժողովրդին է պատկանում։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալ». Սերժ Սարգսյանը բացել է հայտնի արտահայտության փակագծերը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ