Զորակոչի և ավարտական քննությունների ժամկետները

Կառավարության մայիսի 16-ի նիստում կհաստատվի այս տարվա ամառային զորակոչի որոշումը:
Ըստ այդմ` 2019 թվականի մայիս-հուլիս ամիսներին բանակ կզորակչվեն ՀՀ արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Միաժամանակ 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները:

Զորակոչից խուսափող` ՀՀ քաղաքացիների տվյալները կուղարկվեն Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարատից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը` քննչական բաժիններ:

Իսկ Կրթության և գիտության նախարարին հանձնարարվում է
2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով` փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել` հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ուսումնական հաստատություններում` մինչև 2019 թվականի հունիսի 25-ը, բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2019 թվականի հունիսի 30-ը:

2019 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային և կենտրոնական բժշկական հանձնաժողով:

Հայկ Դավթյան

https://hayeli.am/?p=134184&l=am

Be the first to comment on "Զորակոչի և ավարտական քննությունների ժամկետները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ