Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջին գծից փախուստի է դիմել

 

Հայաստանի զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջև դրված առաջադրանքները։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին օրերին Ադրբեջանում իրականացվող ֆլեշմոբերն ու Շուշին գրավելու մասին հայտարարությունները որքանով են վտանգավոր։

«Վերջերս իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարին կդիմավորի Երևանում, բայց իրականում նա վերջերս առաջին գիծ գալով՝ փախուստի էր դիմել՝ մեր զինվորների կողմից վերահսկողության տակ հայտնվելուց հետո»,– հայտնեց նա։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ այս առումով այդ ֆլեշմոբերը մեծ ազդեցություն չեն ունենա:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջին գծից փախուստի է դիմել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ