Նրանցից Նարե Գրիգորյանը Փաշինյանին անվանել է «խելապակաս», Լիլիթ Մռավյանը՝ «դեղին մամուլի «անհավասարակշիռ խմբագիր»․․․Աիդա Ներսիսյանի ֆեսբուքյան էջից

Անհայրենիք ստորաքարշների «խրախճանքը»:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան թերևս հարկադրված չէր լինի «խմբագրել» իր գրառումը, եթե դրա տակ Նիկոլ Փաշինյանի հասցեին վուլգար, անհարգալից մեկնաբանություններ չթողնեին Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները։

 

Խոսքը ոչ թե ֆեյքերի, այլ՝ կոնկրետ, իրական մարդկանց մասին է, որոնց էջերում տեղադրված են համատեղ լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Օրինակ՝ նրանցից Նարե Գրիգորյանը, ով համատեղ լուսանկար ունի Ռոբերտ Քոչարյանի հետ, Նիկոլ Փաշինյանին անվանել է «խելապակաս», Լիլիթ Մռավյանը՝ «դեղին մամուլի «անհավասարակշիռ խմբագիր» և այլն։

Եվ այս ստորաքարշությունն արվում է օտար երկրի դիվանագետի ֆեյսբուքյան էջում՝ համեմված Ռուսաստանի հանդեպ քծնական ձևակերպումներով ու Հայաստանի ու նրա հասարակության հանդեպ քամահրական ռեպլիկներով։

Եվ պատահական չէ, որ նրանց սանձել է անգամ Զախարովան, որովհետև որևէ բանական մարդ չի կարող «մարսել» ցինիզմի ու ստորաքարշության այս «խրախճանքը»։

https://arm-life.ru/2019/06/10/%D5%B6%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%AB%D6%81-%D5%B6%D5%A1%D6%80%D5%A5-%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6-%D5%A1/

Be the first to comment on "Նրանցից Նարե Գրիգորյանը Փաշինյանին անվանել է «խելապակաս», Լիլիթ Մռավյանը՝ «դեղին մամուլի «անհավասարակշիռ խմբագիր»․․․Աիդա Ներսիսյանի ֆեսբուքյան էջից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ