Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին փոխարինող կա

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարիկ Սարգսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 10-21-ը ներառյալ:
Գարիկ Սարգսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը:

https://hayeli.am/?p=137295&l=am

Be the first to comment on "Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին փոխարինող կա"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ