«Եթե այս վարկածն իրական է, ապա սրանով էլ պայմանավորված է նախկին ռեժիմի հանցագործ պարագլուխների լկտի պահվածքը». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Առկա է պետական անվտանգության սպառնալիքի կասկած… ՀՀ սահմանադրական դատարանի ութ գործող դատավորներից հինգը հանդիսանում են Սլավոնական համալսարանի դասախոս: Ըստ լուրերի` նրանց դասաժամերը քիչ են, բայց աշխատավարձը չափազանց բարձր:

Սլավոնական համալսարանից բարձր աշխատավարձ են ստանում՝
1. Հրայր Թովմասյանը` 1998-ից
2. Արման Դիլանյանը` 03.04.2006-ից
3. Ֆելիքս Թոխյանը` 2003-ից
4. Արայիկ Թունյանը` 2000-ից
5. Աշոտ Խաչատրյանը` 2000-ից

 

Սլավոնական Համալսարանը հայ-ռուսական է: Ավելի շատ ռուսական` քան հայկական: Այսօր հանրահայտ փաստ է, որ ռուսական քաղաքական իշխանությունը համակրում և հովանավորում է նախկին ռեժիմի հանցագործներին:

Հայտնի է նաև, որ այդ հանցագործների գործերն ուղարկվում են ՍԴ, որը փաստորեն ՌԴ ազդեցության տակ է և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված դատավորները 20 տարի է ուղղակի գումար են ստանում Սլավոնական համալսարանից կարելի է առերևույթ կասկած հայտնել, որ ՀՀ սահմանադրական դատարանը ենթակա է ՌԴ-ին:

Եթե այս վարկածն իրական է, ապա հենց սրանով էլ պայմանավորված է նախկին ռեժիմի հանցագործ պարագլուխների լկտի պահվածքն այսօր: Նրանք հավանաբար վստահ են, որ ՍԴ-ն կընդունի այն որոշումը, որը նրան կթելադրի Կրեմլը:

Կարծում եմ` այս հարցի լուծումը ՀՀ վարչապետի համար առանցքային նշանակություն պետք է ունենա, քանի որ առերևույթ առկա է հիմնավոր կասկած, առ այն, որ ՀՀ սահմանադրական դատարանը ենթարկվում է ոչ թե ՀՀ սահմանադրությանը և օրենքներին, այլ` ՌԴ հատուկ ծառայություններին, իսկ սա արդեն պետության անվտանգության խնդիր է»:

https://arm-life.ru/2019/06/11/%D5%A5%D5%A9%D5%A5-%D5%A1%D5%B5%D5%BD-%D5%BE%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%AE%D5%B6-%D5%AB%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A7-%D5%A1%D5%BA%D5%A1-%D5%BD%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BE-%D5%A7%D5%AC/

Be the first to comment on "«Եթե այս վարկածն իրական է, ապա սրանով էլ պայմանավորված է նախկին ռեժիմի հանցագործ պարագլուխների լկտի պահվածքը». Արտակ Գալստյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ