«Վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր բազառ ա լինելու». 46 համարի երթուղայինի աշխատանքից ազատված նախկին վարորդ. Տեսանյութ

 

«Ազատության» եթերում 46 համարի երթուղայինի նախկին վարորդն անդրադարձել է երեկվա միջադեպին ու ոստիկանության հայտարարությանը. «Մինչև սիգարետը վառելը, զաժիգալկեն մի քանի հատ ճտցրել եմ՝ առանց վառելու: Տեսել եմ ձեն չկա, վառել եմ, երկու ծուխ քաշել, հեռվից մեկը սկսել ա խոսել, նկարել… Հիմա էթում եմ հրապարակ, վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր բազառ ա լինելու»:

Հիշեցնենք՝ հունիսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երթուղային տաքսու ուղևորը ծխելու համար վիճում էր վարորդի հետ: Ոստիկանությունն այսօր հայտնել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական:

Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտում կատարելու համար արձանագրություններ են կազմվել վարորդի նկատմամբ տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխելու և առանց համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցը վարելու համար, իսկ տրանսպորտի շահագործման պատասխանատուի նկատմամբ՝ համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական չունեցողին տրանսպորտային միջոցը հանձնելու համար:

«Վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր «բազառ» ա լինելու». 46 համարի երթուղայինի նախկին վարորդ

«Վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր «բազառ» ա լինելու». 46 համարի երթուղայինի նախկին վարորդ

Опубликовано Ազատություն ռադիոկայան Вторник, 11 июня 2019 г.

https://mamul.am/am/news/153151

Be the first to comment on "«Վարչապետի հետ գործ ունեմ, ահավոր բազառ ա լինելու». 46 համարի երթուղայինի աշխատանքից ազատված նախկին վարորդ. Տեսանյութ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ