Բակո Սահակյանի խիստ վտանգավոր և դավադիր «տրյուկը»…Դավիթ Ջալալյան

Բակո Սահակյանի խիստ վտանգավոր և դավադիր «տրյուկը»

Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից Վիտալի Բալասանյանին ազատումը, որոշ շրջանակներում դիտվում է որպես փոքրիկ հաղթանակ ղարաբաղյան դավադիր կլանի նկատմամբ:

Նախկին ռեժիմի սպասարկու լրատվամիջոցները նախօրեին գրել էին, իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բակո Սահակյանից պահանջել է աշխատանքից ազատել Բալասանյանին, նրան համարելով դավադիր խմբի ակտիվ ներկայացուցիչ: Պնդում եմ, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությունը:

Իրականում, Բալասանյանը աշխատանքից ազատվել է Արցախի նախագահական ընտրություններին նախապատրաստվելու և քարոզարշավ իրականացվելու համար: Սահակյանի մեկ այլ հրամանագրով այսօր Արցախի Հանրապետության ոստիկանության պետ է նշանակել Լևոն Մնացականյանը՝ Ռիժի Լյովը: Վերջինս անցյալ տարի զբաղեցնում էր Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը և հայտնի է քոչարյանասերժական ռեժիմի առաջնամարտիկ լինելով: Մնացականյանը հայտնի է նաև ՀՀ լեգիտիմ իշխանությունների դեմ ունեցած անթաքույց կտրուկ մոտեցմամբ:

Իրականում սա էր պատճառը, որ խիստ կարևոր ուժային կառույցի ղեկավար Ռիժի Լյովն անցյալ տարվա դեկտեմբերին ազատվել էր Արցախի բանակի հրամանատարի պաշտոնից, աշխատանքի անցնելով ԱԻՆ-ում:

Ու հիմա հակադարձելով ՀՀ իշխանություններին Բակո Սահակյանը վտանգավոր և դավադիր հերթական տրյուկը կատարեց, մեկ կրակոցով փորձելով սպանել երկու նապաստակ: Նա աշխատանքից ազատեց Բալասանյանին, որը հասարակության շարքերում ընկալվում է ռոբեասրժական կաստայի սպասարկու, միևնույն ժամանակ ուժային մեկ այլ կարևոր կառույցը՝ ոստիկանությունը հանձնելով Լևոն Մնացականյանին:

Բալասանյանին ազատ գործելու հնարավորություն տալով Բակո Սահակյանը՝ ի դեմս Մնացականյանի հզոր թիկունք ստեղծեց կլանի թեկնածուի և հնարավոր մյուս թեկնածուների համար:

Այս կերպ Սահակյանը ցույց տվեց, որ չի պատրաստվում նահանջել և շարունակում է բացահայտ կերպով սպասարկել կլանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բակո Սահակյանը պատասխանել էր էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 5-ի ճեպազրույցում արված հայտարարություններին: (Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք արմատախիլ կարվեն։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընացի մանրամասներին)։

«Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երեւույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարեւոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների եւ ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, եւ բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար,-ասել էր Բակո Սահակյանը:

https://arm-life.ru/2019/06/11/%D5%A2%D5%A1%D5%AF%D5%B8-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AD%D5%AB%D5%BD%D5%BF-%D5%BE%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D6%87-%D5%A4%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A4/

Be the first to comment on "Բակո Սահակյանի խիստ վտանգավոր և դավադիր «տրյուկը»…Դավիթ Ջալալյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ