Ո՞վ է ՀՀԿ-ին սպասարկող Մարինա Փաշինյան անունով ֆեյքը

ArmDaily.am-ը տեղեկություն էր ստացել, որ ֆեյսբուքում Մարինա Փաշինյան անունով օգտատիրոջ էջը կեղծ է և այն սպասարկում է նախկին իշխանության ներկայացուցիչներին։ Մարինա Փաշինյանը իր էջում և տարբեր խմբերում կիսվում է բացառապես նրանց գրառումներով և նյութերով։

Թեմային չէինք անդրադառնա, եթե չլիներ այդ «պատահականության սկզբունքով» ընտրված ազգանունը։

Տեղեկությունների համաձայն այդ էջը վարում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Երբ հարց ուղղեցինք Աշոտյանին, թե արդյո՞ք ինքն է վարում այդ էջը և ինչո՞ւ հենց Փաշինյան՝ ուրիշ հերոսի անուն չգիտեն, Աշոտյանը, նախ շնորհակալություն հայտնեց տրամադրությունը բարձրացնելու համար, ապա հերքեց լուրը՝ այն աբսուրդ որակելով և նշեց, որ երբևէ ֆեյք չի ունեցել ու եթե ունենա էլ այդ անունով հաստատ չի լինի։

Մենք Մարինա Փաշինյան անուն ազգանունը փնտրեցինք նաև ընտրողների ռեգիստրում, պարզվեց նշված անուն ազգանունով մարդ չկա։ Եթե ֆեյք լինելու տարբերակը մի կողմ թողնենք, ապա կա՛մ Մարինան անչափահաս է, կամ էլ մահացել է։ Սակայն վերջին տարբերակը եկեք բացառենք, քանի որ վերջին անգամ րոպեներ առաջ է ֆեյբուքում ակտիվություն ցուցաբերել ու Արմեն Աշոտյանի նյութով կիսվել։

https://arm-life.ru/2019/06/14/%D5%B8%D5%9E%D5%BE-%D5%A7-%D5%B0%D5%B0%D5%AF-%D5%AB%D5%B6-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1-%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/

Be the first to comment on "Ո՞վ է ՀՀԿ-ին սպասարկող Մարինա Փաշինյան անունով ֆեյքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ