Խոշոր վրաերթ Երևանում․ 29-ամյա Լիաննա Մալխասյանը վրաերթի է ենթարկել 2 երեխայի․ մանրամասներ

 

Հունիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում 29-ամյա Լիաննա Մալխասյանը իր վարած Nissan Rogue մակնիշի 35 AՏ 911 համարանիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

 

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխաներին, ովքեր եղել են կվադրացիկլով և անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով՝ տեղափոխվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված երեխաների ինքնությունը:

https://arm-life.ru/2019/06/14/%D5%AD%D5%B8%D5%B7%D5%B8%D6%80-%D5%BE%D6%80%D5%A1%D5%A5%D6%80%D5%A9-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4%E2%80%A4-29-%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1-%D5%AC%D5%AB%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A1-%D5%B4/

Be the first to comment on "Խոշոր վրաերթ Երևանում․ 29-ամյա Լիաննա Մալխասյանը վրաերթի է ենթարկել 2 երեխայի․ մանրամասներ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ