Մամեդյարովը սենսացիոն խոստավանությամբ է հանդես եկել

 

Խոսելով Վաշինգտոնայն հանդիպումների մասին՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը գրեթե սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել: Նախ նա նշել է, որ միջնորդները «առաջարկել են լրացուցիչ դետալային առաջարկներ», իսկ հետո նշել է, որ պատրաստվում է կնքել հռչակագիր կամ խաղաղ պայմանագիր, որի դրույթների շուրջ ընթանում են բանակցությունները, իսկ «որոշ դետալների շուրջ դեռ տարաձայնությունները պահպանվում են»:

Ի՞նչ  «Հռչակագրի»  կամ «Խաղաղ պայմանագի»  մասին է խոսքը, պարզ չէ: Պարզ է, որ միջնորդները առաջարկել են իրար հանդեպ վստահությունն պահպանել, սահմանային միջադեպերը հասցնել մինիմումի:  Հենց այս վերջին դրույթի վերաբերյալ,  նախկինում ադրբեջանցիները  միշտ դիմադրում էին: Այս անգամ Մամեդյարովը անչափ ոգևորված է, որ կողմերը  այս շանսը բաց չթողնեն:

Հիշեցնենք նաև, որ բանակցություններից առաջ Բոլթոնը Մամեդյարովի հետ առաձնազրույց է ունեցել, որի բովանդակության մասին, բնականաբար,  ոչինչ հայտնի չէ:

Լավատեղյակ  աղբյուրների պնդմամբ, Ալիևը միջնորդներին փորձում է հասկացնել, որ Փաշինյանը պայմանավորվածություն պահող անձ չէ և ուրեմն նրա հետ դժվար կլինի համաձայնության գալ: Իսկ Փաշինյանն իր հերթին  միջնորդներին  փորձում է հասկացնել, որ ինքը կկարողանա ունակ որոշումներ կայացնել այս հարցում, Հայաստանը կունենան բավականին պինդ իշխանություն և ուրեմն իրեն պիտի այդ հարցում աջակցել:

Ստացվում է, որ Փաշինյանը պետության շահերի հաշվին փորձում է դրսում ամրապնդել իր դիրքերը, ինչպես որ ժամանակին դա աում էին Գորբաչովն ու Ելցինը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Be the first to comment on "Մամեդյարովը սենսացիոն խոստավանությամբ է հանդես եկել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ