«Մտքովդ էլ թող չանցնի». Լուկաշենկոն՝ Նիկոլ Փաշինյանին

 

Մինսկում հանդիպելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի ու Բելառուսի հարաբերություններում փակ թեմաներ չկան: «Ձեր ամեն մի ցանկություն, ձգտում, եթե այստեղ որեւէ բան եք տեսնում, որ կիրառելի է Հայաստանի համար, մենք միշտ պատրաստ ենք բացել դռները», ասել է նա:

Լուկաշենկոն ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Նա զանգահարեց Սինգապուր այցից առաջ եւ խնդրեց բարեւել նախագահին (Արմեն Սարգսյանին. խմբ): Ես նրան ասացի՝ մտքովդ էլ թող չանցնի նրան շտապեցնել, մենք մտադիր չենք նրան շուտ բաց թողնել: Առավել եւս, որ նա զբաղված է Հայաստանի համար օգտակար գործերով», ասել է Լուկաշենկոն:

Նա Արմեն Սարգսյանին առաջարկել է որոշ ժամանակ մնալ Բելառուսում: «Մի շտապեք, նայեք, թե ինչն է ձեզ հետաքրքրում տնտեսության ոլորտում: Դուք որպես խելացի, կրթված մարդ, շատ լավ գիտեք ինչն է կարեւոր ու օգտակար Հայաստանի համար», Արմեն Սարգսյանին ասել է Լուկաշենկոն: Այս մասին տեղեկացնում է Բելտա գործակալությունը:

https://www.lragir.am/2019/07/02/456588/

Be the first to comment on "«Մտքովդ էլ թող չանցնի». Լուկաշենկոն՝ Նիկոլ Փաշինյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ