Դավիթը բանակ է ճանապարհում եղբորը. Հայտնի է ով էր ՊՆ Դավիթ Տոնոյանի գրկի երեխան

Պաշտպանության նախարարը Կենտրոնական հավաքակայանում մասնակցել է ամառային զորակոչին ու բարի ծառայություն մաղթել զորակոչիկներին։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է Կենտրոնական հավաքակայան` ծանոթանալու ամառային զորակոչի ընթացքին։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև լուսանկարներ է հրապարակել հավաքակայանում զորակոչիկներին ճանապարհելու արարողությունից։ Նկարներից մեկում նախարարի գրկում ժպտացող երեխա կա։

«Բարի ծառայություն հայ զինվորներին։ Դավիթը ճանապարհում է եղբորը»,– գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան Հովհաննիսյանը հայտնեց, որ երեխան ոչ միա կապ չունի նախարար Դավիթ Տոնոյանի հետ։

«Երեխան պարզապես հավաքակայան էր եկել եղբորը բանակ ճանապարհելու»,– ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանը, պարտադիր ժամկետային զինծառայության էր մեկնել մեկ տարի առաջ` 2018թ–ի հուլիսին։ Նա իր ծառայությունն անցկացնում է Արցախում։

Ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 1-ին։

https://arm-life.ru/2019/07/02/%d5%a4%d5%a1%d5%be%d5%ab%d5%a9%d5%a8-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af-%d5%a7-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b2%d5%a2%d5%b8%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5/

Be the first to comment on "Դավիթը բանակ է ճանապարհում եղբորը. Հայտնի է ով էր ՊՆ Դավիթ Տոնոյանի գրկի երեխան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ