Բջջային հեռախոսի պայթելու հետևանքով 7-ամյա երեխա է մահացել. Մանրամասներ

 

Բջջային հեռախոսի պայթելու հետևանքով 7-ամյա երեխա է մահացել։

Ռուսաստանի Դաշնության Կուրգանի մարզի Կուրգան քաղաքում երեխա է մահացել բջջային հեռախոսի պայթելու հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել հանրակացարանում, հաղորդում է tass.ru-ն:

«Երեխան հեռախոսը լիցքավորման է դրել, որից հետո այն պայթել է: Ստացած վնասվածքների պատճառով երեխան մահացել է»,- հաղորդում է քաղաքի հերթապահ-դիսպետչերական ծառայությունը՝ հավելելով, որ հեռախոսը երեխան փողոցից էր բերել:

Նշվում է, որ երեխան 7 տարեկան էր:

Այժմ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

https://arm-life.ru/2019/07/03/%d5%a2%d5%bb%d5%bb%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%a1%d5%ad%d5%b8%d5%bd%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%a9%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%a1%d5%b6%d6%84%d5%b8%d5%be-7/

Be the first to comment on "Բջջային հեռախոսի պայթելու հետևանքով 7-ամյա երեխա է մահացել. Մանրամասներ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ