Հազար փառք Դավիթի նշանածին. տեսեք թե ինչ է արել նա. (Photo)

Լուսանկարը Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը փետրվարի 24-ին նշանադրվել է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթն ասաց, որ մինչեւ բանակ գնալն է աղջկան ճանաչել եւ շփվել, ապրիլյան դեպքերից հետո էլ աղջիկն իր կողքին է եղել մինչ օրս եւ որոշել են նշանվել:

Դավիթի նշանածը՝ Սոնան, իր համագյուղացին է: Երկուսն էլ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղից են: Սոնան «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ նախքան Դավիթի բանակ գնալը ընկերություն են արել, այդ ժամանակ ինքը 14 տարեկան է եղել:

Ծառայության ընթացքում էլ միշտ կապ են ունեցել, իսկ քառօրյային Դավիթի հետ պատահած դեպքի մասին դպրոցում է պատահական իմացել:

«Շատ ծանր տարա, եկա տուն, ինձ ոչ ոք ոչինչ չէր ասում, չգիտեին, որ արդեն գիտեմ, չգիտեի՝ ինչ անել»,- պատմում է Սոնան եւ ասում, որ Դավիթի վիրավորվելուց հետո ծնողներն իրեն ավելի շատ են ասել, որ գնա ու տղայի կողքին լինի, աջակցի Դավիթին:

Картинки по запросу Դավիթ գրիգորյան

«Բայց երբ ինքը հոսպիտալից եկավ, իրար հետ կապ չունեինք: Այդ ժամանակ Դավիթը չուզեց, որ շփվենք՝ պատճառաբանելով, որ այդ վիճակով չի ուզում իր կողքին լինեմ, բայց ես բոլորին դեմ եմ գնացել, անգամ իրեն:

Քանի անգամ բաժանվեցինք, նորից հաշտվեցինք, շատերը կային, ասում էին, որ մի անգամ բաժանվել եք, հազիվ առիթ է, էլ մի՛ հաշտվի»,- պատմում է աղջիկը եւ ասում, որ ոչ ոքի չի լսել եւ որոշել է, որ պետք է նշանվի Դավիթի հետ:

Սոնան ասում է, որ 18-ը նոր է լրացել եւ ինչքան էլ ուրախ է, միեւնուն է՝ անհանգստություն կա եւ տարիքն էլ դեռ թույլ չի տալիս իրեն մտածել, որ միանգամից արդեն մեծացել է ու նման պատասխանատվության տակ մտել: Գիտակցում է, թե ինչ դժվարություններ կարող են իրեն սպասվել, բայց պատրաստ է հաղթահարել ամեն ինչ:

Մեր զրույցում զույգերն ասացին, որ ապրելու են իրենց գյուղում՝ Ոսկեվանում: Չնայած որ Դավիթը ամիսը մեկ անգամ գալիս է Երեւան՝ պարտադիր ստուգումներ անցնելու, բայց միեւնույն է՝ մնալու են իրենց հայրենի գյուղում:

«Ոտքերիս ոսկորները երկարում են, դրա համար եմ շատը գալիս, ամիսը մեկ անգամ պարտադիր է գալը»,- ասաց Դավիթը, որի ինքնազգացողությունը շատ լավ է այս պահին, իսկ տրամադրությունը՝ աննկարագրելի բարձր:

Դավիթը 55 հազար դրամ զինհաշմանդամի թոշակ է ստանում պետության կողմից, «Գալիք» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում իրավագիտություն է սովորում, ասաց, որ հեռակա երկրորդ կուրսում է, իսկ Սոնան դպրոցն ավարտելուց հետո կրթությունը չի շարունակել, դեռ հստակ չի որոշել, թե հետագայում ինչով է զբաղվելու, նույնը եւ Դավիթը: «Դեռ ավարտեմ, առողջանամ, հետո պարզ կլինի»,- ասում է նա. գրում է armtimes.com-ը:

http://info24.am/?p=6399&l=am

Be the first to comment on "Հազար փառք Դավիթի նշանածին. տեսեք թե ինչ է արել նա. (Photo)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ