Ովքե՞ր են եղել 3 «դավաճան» պատգամավորները. ԱԺ-ում նախագահի ընտրություններից հետո լուրջ խոսակցություններ են եղել

«Ժողովուրդ» թերթ գրում է. «ԱԺ-ում ՀՀ նախագահի ընտրություններն առանց ինտրիգների չընթացան. ինչպես հայտնի է` Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում առաջադրեցին կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, բացի այդ` «Ծառուկյան» խմբակցությունն էլ հայտարարել էր նրա թեկնածությանը կողմ քվեարկելու մասին: Միայն «Ելք» խմբակցությունն էր նշել, թե «դեմ» կքվեարկի:

Բայց ընտրություններից հետո պարզ դարձավ՝ Ա. Սարգսյանը ստացել է 90 կողմ և 10 դեմ ձայն այն դեպքում, երբ «Ելք»-ից քվեարկությանը մասնակցել էր 7 հոգի: Այսինքն՝ Սարգսյանին կողմ քվեարկելու մասին հայտարարած խմբակցություններից եղել են ընդդիմացողներ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է. «Հիմա եթե ասեմ` մերոնք իդեալական են, այսինքն` կասկածի տա՞կ դնեմ ՀՅԴ պատգամավորներին կամ «Ծառուկյան» դաշինքին:…Մեր ընդդիմադիր գործընկերներից մի քանիսն օգնել են մեզ, որի համար շնորհակալ ենք: Իմաստ չեմ տեսնում` փնտրենք, թե ովքե՞ր են այդ երեք պատգամավորները»,- ասել է նա:

Մեզ նաև հայտնի դարձավ, որ քվեարկության արդյունքներից հետո երեք խմբակցություններում լուրջ խոսակցություններ են սկսվել, փորձել են պարզել, թե ո՞վ է դեմ գնացել որոշմանը: Ավելին՝ խմբակցություններից յուրաքանչյուրը փորձում է «դավաճան» փնտրել ոչ միայն իր ներսում, այլև մյուս քաղաքական ուժերի մեջ»:

http://operativ.am/?p=264673&l=am

Be the first to comment on "Ովքե՞ր են եղել 3 «դավաճան» պատգամավորները. ԱԺ-ում նախագահի ընտրություններից հետո լուրջ խոսակցություններ են եղել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ