Սարսափ ու աղոթքներ․ ինչպես է ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում /տեսանյութ/

Նախօրեին Tez Jet ավիաընկերության RJ-85 ինքաթիռը վթարային վայրէջք է կատարել Բիշքեկի Մանաս օդանավակայանում: Ինքնաթիռը Ղրղզստանի մայրաքաղաքից թռիչք է կատարել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Բատկեն քաղաք, սակայն օդ բարձրանալուց մի քանի րոպե անց օդաչուները վթարային վայրէջք են խնդրել, քանի որ ինքնաթիռի ձախ շարժիչը խափանվել է:

Արդյունքում ինքնաթիռը մեկ շարժիչով վայրէջք է կատարել օդանավակայանում: Բարեբախտաբար, արդյունքում ինքնաթիռի անձնակազմից եւ 96 ուղևորներից եւ ոչ ոք չի տուժել:

Ուղևորներից մեկը նկարահանել է ինքնաթիռի վթարային վայրէջքը: Դատելով հրապարակված կադրերից, մարդիկ աղոթել և լացել են, իսկ երբ օդանավը վայրէջք է կատարել, սկսել են ծափահարել օդաչուներին:

http://henaran.am/348515.html

Be the first to comment on "Սարսափ ու աղոթքներ․ ինչպես է ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում /տեսանյութ/"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ