Մանվե՛լ, շանդ կապիր դռանդ

Երկար ժամանակ է, ինչ չեն դադարում իմ անձի նկատմամբ ուղղորդված հրապարակումները տխրահռչակ գեներալ Մանվել Գրիգորյանի որդու սանիկի կողմից, ով բանսարկություններ է հյուսում իմ մասին՝ թե՛ Մանվել Գրիգորյանի, թե՛ իր որդի՝ Կարեն Գրիգորյանի թողտվությամբ և անմիջական աջակցությամբ:

NEWSPRESS.am լրատվական կայքը, որի հիմնադիր ղեկավարն եմ, հաճախ է անդրադառնում Մանվել Գրիգորյանի և իր որդի Գրիգորյանի անօրինակություններին, հանդես գալիս բացահայտումներով և վերլուծություններով: Որպես օբյեկտիվ լրատվամիջոց, ես չեմ կարող անտեսել Էջմիածնում առկա «թայֆաբազությունը» և չանդրադառնալ դրանց: Նաև սա է իմ նպատակը և իմ լրատվամիջոցի առաքելությունը՝ հանրայնացնել օլիգարխ պաշտոնյաների կամ ասֆալտի գեներալների իրական դեմքը:

Սա էլ պատճառ է դառնում, որ քարոզչական հարթակներում Գրիգորյանների՝ օվկիանոսից այն կողմ ապրող սանիկն իմ դեմ ուղղորդված աշխատի: Հերթը հասել է նրան, որ վերջինս անամոթաբար բաց հարթակներում տարածում է իմ հեռախոսահամարը, անգամ տարբեր անծանոթ տղամարդկանց տրամադրում է անձնական հեռախոսահամարս՝ անբարո գրություններով և առաջարկում կապ հաստատել ինձ հետ:

Չմանրամասնելով այս թեման՝ հորդորում եմ Գրիգորյաններին՝ իրենց դռան շանն իրենց դռանը կապել և վերջ տալ նրա անօրինականություններին, այլապես նետված մարտահրավերը կընդունվի և կհոգամ այն մասին, որ օրինական ճանապարհով պատասխանատվության ենթարկվեն:

Խոստանում եմ՝ ներողամիտ չգտնվել և «մանվելական բաշիբոզուկներին» տալ իրենց համապատասխան և արժանի պատասխան՝ կոնկրետ գործողությունների տեսքով:

Արմենուհի (Արիանա) Հովսեփյան

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն

Be the first to comment on "Մանվե՛լ, շանդ կապիր դռանդ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ