ՈՒշադրություն !!!  ՌԴ-ում տեղի կունենա ավտոմրցարշավ, որին մասնակցելու են  նաև մեր հայրենակիցները.  Մանրամասներ. Խնդրում ենք տարածել

Հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի է ունենալու աննախադեպ ավտոմրցարշավ, որին մասնակցելու են տարբեր երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև մեր հայրենակիցներից երեք հոքի՝ Կարեն Թադևոսյանը, Սամվել Մխիթարյանը և Արման Մարտիրոսյանը: Մասնակիցները հանդես են գալու հզոր և թանկարժեք ավտոմեքենաներով՝ շուրջ 600 մեքենա:

Մրցարշավը կկայանա 4 փուլով, որից 2 փուլը տեղի կունենա Տուլա քաղաքոմ, իսկ 2-ը՝ Մոսկվա քաղաքում: Լինելու են դրամական մեծ պարգևներ: 1-ին տեղի համար նախատեսված է 50 միլիոն ռուբլի, 2-րդ տեղի համար՝ 15, իսկ 3-րդ տեղի համար՝ 5 միլիոն ռուբլի:

Մեր հայրենակիցները ներկայանալու են հետևյալ մեքենաներով.

Կարեն Թադևոսյան — 1-ին 2 փուլ. Audi A8                                                      3-4-րդ փուլ. Lamborghini                    

Սամվել Մխիթարյան.  1-ին 2 փուլ. BMW7                                                             Chevrolet Camaro — 3-4-րդ փուլ     

Արման Մարտիրոսյան. 1-ին 2 փուլ- Mercedes-Benz S-Class-  140-կուզով                      Ford Mustang Eleanor — 3-4-րդ փուլ           

Ինչպես տեղեկացնում են մրցույթի մասնակից մեր հայրենակիցները, հաղթանակի դեպքում ողջ գումարը տրամադրելու են Հայաստանին՝ բարեգործական նպատակներով:

Դե ուրեմն մեծ հաջողություններ և հաղթանակ մեր հայրենակիցներին: Հուսանք, որ հաղթանակը մերը կլինի:   ԴՈՒԽՈՎ

Նարինե Խաչատրյան

Be the first to comment on "ՈՒշադրություն !!!  ՌԴ-ում տեղի կունենա ավտոմրցարշավ, որին մասնակցելու են  նաև մեր հայրենակիցները.  Մանրամասներ. Խնդրում ենք տարածել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ