Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)

Ֆեյսբուքի օգտատեր Հակոբ Կարապետյանը իր էջումգրել է.

«Հիշում ե՞ք էս լուսանկարը: 2012-ի ապրիլի 24-ին (!) Հյուսիսային պողոտայում էին նկարել: Նարեկ Ա. Սարգսյանը ընկերուհուն (երեւի՝ հիմիկվա կնոջը կամ էն Մերսեդես GLE-ի երջանիկ տիրուհուն), էս ձեւով նվեր էր արել ծննդյան օրվա կապակցությամբ:

Ու էդ օրերին, երբ նոր-նոր ծլարձակող ֆեյսբուքահայությունը խեռահառաչ ստատուսներ էր գրում, թե՝ «ո՞նց արա, աղքատ երկրում սենց ցուցադրական շվայտություն ո՞նց կարելի ա թույլ տալ, էն էլ՝ ապրիլի 24-ին, էն էլ՝ երկրի ղեկավարի ազգականը», օրվա սերժանտական անձնակազմը պատասխանում էր, թե՝ «լաավ էլի, ժողովուրդ, ուրիշ բան չունե՞ք՝ մարդու անձնական կյանքն եք քչփորում»:

Հիմի էդ պաշտոնաթող կրտսեր հրամանատարությունը հախուռն վայրիվերումների մեջ ա՝ մի մասը երդվյալ պոստ-հեղափոխական ա դարձել, մի մասը դեռ կամուկացի մեջ ա: Մի փոքր խումբն ա, որ դեռ անվերապահորեն մնացել ա իր դիրքերում: Ու ի դեպ, հենց էդ պուճուրիկ խումբ մարդիկ են, որ իրանց՝ թեկուզ նյարդայնացնող սկզբունքայնությամբ հարգանք են ներշնչում»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հաղորդագրությnւն էր տարածել, ըստ որի՝ Նարեկ Սարգսյանը շքեղ մեքենա է նվիրել ընկերուհուն:


https://lurer.com/?p=292564&l=am

Be the first to comment on "Նարեկ Սարգսյանը միշտ էլ ճոխ նվերների սիրահար է եղել (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ