Աշոտ Փաշինյանը չի հասցրել փոքրիկ քույրիկին՝ Արփիին հրաժեշտ տալ

«Ես գնալու եմ առաջնագիծ, դիմում եմ գրել Արցախում ծառայելու, իսկ թե կոնկրետ որ զորամաս՝ վիճակահանությունից պարզ կլինի»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

Աշոտը չի կարծում, որ վարչապետի որդի լինելու հանգամանքը խանգարելու է իրեն կամ խոչընդոտելու է ծառայակից ընկերների հետ շփումներում։ Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ իր ու մյուս զինծառայողների միջեւ տարբերություններ կլինե՞ն ծառայության մասով, վարչապետի որդին պատասխանեց. «Վստահ եմ, որ չէ»։ Բանակում առկա խնդիրներն էլ չի պատրաստվում գաղտնի պահել։ Կբարձրաձայնի արդյո՞ք բանակում այն խնդիրների մասին, որոնց ականատես կլինի, Աշոտ Փաշինյանն ասաց, որ ինքն իր կյանքի բոլոր իրավիճակներում, որտեղ խնդիրներ տեսնի՝ միշտ էլ բարձրաձայնելու է։ «Նույնն էլ բանակում է լինելու»,- նշեց նա։

Առավոտյան հայրն է մի քանի խորհուրդներ է տվել, սակայն Աշոտը չցանկացավ դրանք բարձրաձայնել, ասաց՝ անձնական է։ Նա նաեւ չգիտի, թե իրեն ով է ճանապարհելու կենտրոնական հավաքակայանից։ Միայն նշեց, որ առավոտյան չի հասցրել փոքր քրոջը՝ Արփիին տեսնել, նա քնած է եղել։ Աշոտը նշեց, որ սիրած աղջիկ չունի, թե ում է ամենից շատ կարոտելու, պատասխանեց՝ որեւէ մեկին չի առանձնացնում։

Be the first to comment on "Աշոտ Փաշինյանը չի հասցրել փոքրիկ քույրիկին՝ Արփիին հրաժեշտ տալ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ