Հերթն հասավ «սերվիսի Անդոյին». ով է նախկին դեսպանը եւ ինչով է հայտնի

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը՝ կամ ինչպես հասարակության մեջ է ընդունված ասել՝ «սերվիսի Անդոն»։ Նախկին դեսպանը հայտարարություն էր տարածել իր հրաժարականի մասին, սակայն արդեն մի քանի ժամ անց մամուլում լուրեր շրջանառվեցին, որ իրականում նրան հետ են կանչել եւ հրաժարականի խնդիր չկա, եւ այդ հետկանչն էլ այն մոտ 15 դեսպանների հետկանչի հետ նույն ֆոնի վրա պետք է դիտարկել, որոնք հետ կապված ավելի վաղ հրապարակումներ եղել էին մամուլի էջերում։

Նախկին դեսպանի կենսագրությունը Անդրանիկ Մանուկյանը ծնվել է ՀԽՍՀ Հրազդանի շրջանի գ. Աղավնաձորում 1954 թ.-ի դեկտեմբերի 22-ին։ 1970-1973 թթ.-ին աշխատել է Հրազդանի ցեմենտի գործարանում որպես բանվոր։ 1973-1975 թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ ՊԱԿ սահմանապահ զորքերում։ 1976-1978 թթ.-ին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ 1978-1982 թթ.-ին սովորել և ավարտել է Լենինգրադի Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը։ 1978-1982 թթ.-ին սովորել և ավարտել է Լենինգրադի Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտը։

1983-1985 թթ.-ին աշխատել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1990-1991 թթ.-ին աշխատել է «Հայավտովազ» տեխսպասարկում առևտրաարդյունաբերական ֆիրմայում որպես գլխավոր տնօրեն, իսկ 1991-1999 թթ.-ին՝ «Արարատ-Լադա» ԲԸ-ում որպես նախագահ։ Բիզնեսներ, որոնք կապվում են նախկին դեսպանի անվան հետ Թեեւ ՀՀ Սահմանադրությունն արգելում է պետական պաշտոնյաներին բիզնես գործունեություն ծավալել, սակայն ինչպես շատերը, այնպես էլ Անդրանիկ Մանուկյանը համարվում են Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը եւ բավականին ներքաշված են բիզնես գործունեության մեջ։

Մասնավորապես նրա անվան հետ են կապված տարբեր բիզնես պրոյեկտներ, այդ թվում Երևանի Հաղթանակ կամուրջի մոտ կառուցված «Մետրոպոլ հյուրանոցը», ՀՀ բջջային կապի օպերատոր «Վիվասել ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակի բազմահարկ նորակառույց շենքը, որը գտնվում է «Մետրոպոլ» հյուրանոցի կողքին, Հանրապետության տարբեր հատվածներում գործող գազալցակայաններ, Երևանի Նորք Մարաշ թաղամասում և այլ վայրերում շքեղ առանձնատներ, հսկայական հողատարածքներ։

Նրան է պատկանում Աղավնաձորում գտնվող «Հրազդան ՋԵԿ»-ի պանսիոնատը, որը ըստ շրջանառվող լուրերի նախկին դեսպանը պետությունից սեփականաշնորհել է բավականին ցածր գնով։ «Արարատ Մոթորս» ընկերության սեփականատերն է։ Նաև ակտիվորեն ներգրավված է եղել շինարարական բիզնեսի ոլորտում և հանդիսանում է Երևանում կառուցված նորակառույց շենքերից կողմնակի դրամական միջոցներ հավաքագրող օլիգարներից մեկը։ Ի դեպ լուրեր են պտտվում, որ նա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին հանդիսանում է «Ղ-Տելեկոմ» բջջային օպերատորի, ներկայումս ՀՀ-ում որպես «Վիվասել ՄՏՍ» անունով գործող ընկերության բաժնետոմսերի մի հատվածի սեփականատերը։

Նույնիսկ , ըստ շրջանառվող լուրերի, հեռախոսակապի օպերատորների շրջանում ունեցած իր կապերի շնորհիվ իրականացրել է տարբեր անձանց հեռախոսազրույցների ձայնագրություն, որոնք էլ վաճառել է տասնյակ հազարավոր դոլարներով։ Ի դեպ նշենք, որ Անդրանիկ Մանուկյանի մասին ամենասուր եւ սկանդալային բացահայտումները կատարվել են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում։ Հայ-ուկրաինական հարաբերությունները 2010 թվականից Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի ներդրումը հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում, դժվար է միանշանակ կերպով գնահատել։ Ուկրաինան գոնե վերջին 10 տարում, ու հատկապես Մայդանի հեղափոխությունից հետո, փոխել է իր արտաքին քաղաքականության վեկտորը եւ գնում է դեպի Արեւմուտք։

Այս պայմաններում հասկանալի է, որ ռուսական ուղեծրում գտնվող Հայաստանի համար դյուրին չէր լինելու հարաբերությունների կառուցումը։ Ընթերցողները կհիշեն, որ Ղրիմ հետ կապված ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ Հայաստանը պաշտպանեց Ռուսաստանին, իսկ որպես հակադարձ քայլ էլ, Կիեւը ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Թեեւ ասում են, որ դեսպանների անձնական կապերը հյուրընկալով երկրի իշխանությունների ներսում շատ հարցեր կարող է լուծել, սակայն Անդրանիկ Մանուկյանի դեպքում, գոնե հանրային լայն լսարանը դա չտեսավ։

Ավելին, մի քանի անգամ մամուլում հայտնվեցին հրապարակումներ, որ տարբեր հեղինակությունների տրամադրվել են դեսպանատանը պատկանող ավտոպետհամարանիշներ։ Այժմ էլ, երբ Ուկրաինան անցել է լեզվական նոր քաղաքականության, որը սպառնալիք է ուղղակի հանդիսանում այդ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների էթնիկ մշակութային ինքնավարության համար, Անդրանիկ Մանուկյանի գործողությունները չերեւացին եւ այդ խնդրի կարգավորումը կստանա նոր դեսպանը որպես ժառանգություն։

Ընտանեկան կապեր Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան է, ԲՀԿ ցանկով ԱԺ պատգամավոր է դարձել 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, իսկ դուստրը՝ երգչուհի Լուսինան է։ Նա ամուսնացել է Գառնիկ Առաքելյանի հետ, ով ժամանակին եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի իրավաբանության վարչության աշխատակից, իսկ քավորն էլ եղել է Լեւոն Քոչարյանն ու Սիրուշոն Սամվել Մելիքյան Սամվել Մելիքյան

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Be the first to comment on "Հերթն հասավ «սերվիսի Անդոյին». ով է նախկին դեսպանը եւ ինչով է հայտնի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ